Ես դեմ եմ Վալենտինի օրվան ու ասեմ, թե ինչ նկատառումներով.
- Վալենտինի օրվա ու ցանկացած ոչ հայկակակն տոնի նկատմամբ՝ որպես էդպիսին նեյտրալ եմ տրամադրված, բայց քանի դեռ դրանք չեն խանգարում ու հակասության մեջ մտնում մեր տոների ու արժեհամակարգի հետ: Վալենտինը շատ կոնկրետ խանգարում ա Սուրբ Սարգսին, որովհետև բավականին մոտ լինելով ժամանակային առումով, Վալենտինի տոնը հայ տղաների մի զգալի մասից խլում է էներգիան ու ինչո՞ւ ոչ՝ ֆինանսական միջոցները և արդյունքում, Սուրբ Սարգսին ոչ հալ ա մնում, ոչ հավես:
- Վալենտինի օրը վաղուց կորցրել է իր հոգևոր խորհուրդը և վեր է ածվել լավ փիառված կոմերցիոն պրոյեկտի: Ամերիկացիների լեզվով ասած, մեծ սեյլ ա՝ բացիկների, ծաղիկների ու շոկոլադեղենի և ուրիշ ոչինչ:
- Առաջ ավելի թեթև էի նայում այս հարցին, բայց հայերիս մեջ իրոք խորը արմատներ ունի օտարամոլությունը և ցանկացած վալենծինոտ բան էլ ավելի է հեռացնում մեր արմմատներից ու աստիճանաբար ջնջում մեր ազգային ինքնությունը (ամոթ ինձ, թե ես Գոռ Թամազյանի աշխատություններն եմ կարդացել):
Կոստանտին Տեր-Նակալյան