1. Նախևառաջ' չկա ու չի կարա լինի նման համապարփակ ու բարձր մակարդակով աջակցություն ԱՄՆ-ից ու Եվրոպայից: Հայաստանում երբեք պետդեպից չեն գա հրապարապում փող բաժանեն (եթե գան էլ ԱԱԾ-ն չի բացառվում, որ շատ սիրուն բռնի ու ճամփի հետ), Սերժին էլ չեն կարա տենց պռեսս անեն, ոնց որ Յանուկովիչին արեցին: Իսկ Արևմտյան աջակցությունը միակ իրական դվիժոկն ա էդ շարժման:
2. Հայաստանի ժողովուրդն այնուամենայնիվ ավելի մոնոլիտ ու ունիտար ա, քան ուկրաինայում: Չկա այնպիսի սուր առջակատում ու արհեստական պետռության գործոն, ոնց որ դա Ուկրաինայի պարագայում ա: Իսկ մայդանում տոնուս տվող գործոններից մեկը Երկրի Արևելք-Արևմուտք դիմակայությունն ա:
3. Մեր քաղաքական վերնախավը շատ ավելի միատարր ա, որպեսզի սկսվեն այն ինտրիգները, որոնց ականատես եղանք ու շարունակում ենք լինել Ուկրաինայում:
4. Մեր ուժայինների բարձրաստիճան ներկայացուցիչները ավելի շատ են կախված ներսի իշխանություններից, քան դրսի դեմքերից, ուստի ոստիկանության գործողությունների սաբոտաժը կտրականապես բացառվում է:
5. Քաղաքական դաշտում այսօր չկա գեթ մեկ ընդդիմադիր դեմք, կամ ուժ, որը գոնե տեսականորեն կարողանա հավակնել քիչ թե շատ լուրջ բողոքի ալիքը իր ձեռքն առնելուն: Միակ բանը, որ կարող է համեմատվել առ իշխանություն տածվող զզվանքի հետ' առ ինդդիմություն տածվող հիասթափությունն ու անվստահությունն է;
6. Հայաստանում չկան, կամ ավելի ճիշտ բավարար քանակությամբ չկան մարդիկ, ովքեր անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն ունեն' մայդանատիպ միջոցառումներ անցկացնելու ու ամբոխի մանիպուլյացիա անելու համար:
7. Հայաստանում (չեմ ասում ֆեյսբուքի ակտիվ հեղինակների շրջանում) եվրոինտեգրման պահանջը անգամ մոտավոր չի վայելում էն ժողովրդականությունը, ինչ Ուկրաինայում: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը կամ չի ուզում լսի անգամ դրա մասին, կամ էլ թքած ունի:
8. Հայերս ավելի խելացի ու ինչ որ տեղ ավելի էգոիստ-ինդիվիդուալիստ ենք, քան ուկրաինացիները: Քչերը կգտնվեն, ովքեր կվտանգեն իրենց ազատությունն ու անձնական անվտանգությունը' հանուն քչերի համար հասկանալի թեզերի:
9. Հայաստանում շատ ավելի ուժեղ է Ռուսաստանի գործոնը, քան Ուկրաինայում;
10. Հայաստանում շատ ավելի թույլ են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքերը, քան Ուկրաինայում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն շատ ավելի քիչ են հետաքրքրված Հայաստանով ու առավել ևս այստեղ հրահրվող անկայունությամբ, քան Ուկրաինայով ու այնտեղի բարդակով:
Կոստանտին Տեր-Նակալյան