Գիշերը հերթական բախումն է եղել դիրքերում ու ըստ պաշտոնական տվյալների, այս պահի դրությամբ ունենք մեկ զոհ' ժմակետային զինծառայող կրտսեր սերժանտ է զոհվել իր պարտքը կատարելիս: Հաղորդվում է, որ երկու դիվերսիոն խումբ փորձել է միաժամանակ ներթափանցել մեր տարածք երկու տարբեր ուղղություններում, բայց երկու դեպքում էլ հակառսակորդը հայտնաբերվել ու հետ է շպրտվել' կրելով լուրջ կորուստներ...

Հիմա կրկին անգամ կանգնում ա մեր պատասխան գոործողությունների ու դրանց արդյունավետության հարցը: Ավստրալիա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ ժամանակակից պատերազմներում հաղթանակի գրավականներից մեկն էլ պատերազմի ինֆորմացիոն կոմպոնենտը վերահսկելն ու ճիշտ մանիպուլացնելն է: Ըստ այդմ, մենք կարող ենք թեկուզ հազար հատ հաջող պատժիչ գործողություններ իրականացնել, բայց դրանց արդյունավետությունը անսահման մոտ է 0-ի, եթե չկա ռեզոնանս ու հստա փաստեր տեղեկատվական դաշտում:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանական քարոզչամեքենայի ամենաթույլ տեղերից մեկը այն է, որ նրանք միշտ թաքցնում են իրենց կորուստները և հատկապես մարտական կորուստները: Հիմա ենթադրենք այսօր, վաղը կամ մի որևէ այլ օր, մերոնք պատժիչ գործողություն իրականացնեն' ի պատասխան էսօրվա դիվերսիայի, որի ընթացքում ոչնչացնեն X թվով հակառակորդ, ապա ադրբեջանցիք կամ կհերքեն այդ թիվը, կամ էլ մի քանի անգամ ավելի փոքր թիվ կներկայացնեն:

 

Քարոզչության ու հակաքարոզչության տեսակետից անգնահատելի կլինեին փաստերը, որոմնք հստակ ցույց կտային, որ ՄԵՐՈՆՔ սատկացրել են ադրբեջանցիների: 21-րդ դարում ենք, կան հատուկ միջոցներ (օրինակ' սաղավարտների վրա տեղադրվող տեսախցիկներ), որոնցով կարելի է մատակարերել հատուկ նշանակության ստորաբաժանում, իսկ դրա համար գումար հայթհայթելու համար բավակն է ընդամենը Նունե Եսայանի մենահամերգ չանել, կամ էլ բիոզուգարաններ չգնել:

 

Եթե նման մատերիալ հայտնվի ու տարածվի համացանցում, ապա դա շատ ավելի ցավոտ հարված կլինի Ադրբեջանի համար, քան ոչնչացված մի ամբողջ դասակ, որովհետև դասակի ոչնչացումը կարող են գաղտնի պահել...

Ասածս ինչ ա. արդյեն 20 տարի ա, ինչ իբր զինադադարում ենք ու արդեն 20 տարի է հակազդում ենք նույն մեթոդներով ու ռազմավարությամբ: Ինչպես տեսնում ենք, ցանկալի արդյունքը չենք կարողանում ապահովել այդ կերպով: Ժամանակն է ժամանակին համընթաց լինել նաև պատերազմական գործողությունների հարցում, առավել ևս, որ գոնե այս տարբերակի համար անհաղթահարելի տեխնոլոգիական ու ֆինանսական պատնեշներ չկան:

Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր սիրում են նման դեքերում միջազգային հանրության մասին բաներ գրել, հիշեցնեմ, որ նույն միջազգայկին հանրությունը լուռ է ինչպես այս դեպքում, երբ խախտվում է 1994-ի զինադադարի համաձայնությունները, այնպես էլ այն դեպքերում, երբ ուղղակիորեն ռազմական ագրեսիային համարժեք քայլեր են իրականացնում' գնդակոծելով արդեն ՀՀ տարածքը: Այնպես որ, եղունգ ունենք, գլուխներս քորենք, միջազգային հանրության վրա էլ թքած:

 

 

Կոստանտին Տեր-Նակալյան