Երբ գազի պայմանագրի մասին ղալմաղալն էր, ես բազմիցս նշել եմ, որ չեմ հավատում դրա դեմ պայյքարողների մեծ մասի անկեղծությանը: Ավելի ճիշտ, ոչ այնքան անկեղծությանը, այլ օբյեկտիվությանը: Առհասարակ, հասարակության պայմանականորեն ընդդիմադիր կոչվող շերտի մի մասին, որոնց նաև պայքարիստ են ասում, հանգիստ կարելի է մեղադրել քսենոֆոբիայի վրա հիմնավելով պայքար ծավալելու մեջ, հատկապես, երբ բանը հասնում է Ռուսաստան-Արևեմուտք ներառող հարցերին: Պարզ օրինակ բերեմ.
Արբ գազի պայմանագիրն էին կնքում (որի այս ձևակերպումներով տարբերակին ես էլ եմ դեմ), մի համատիիեզերական ղալմաղալ էր հանել նշածս տեսակը. ստատուսներ, ցույցեր, ֆեյսսբուքյան խմբեր ու էջեր...
Երեկ իմացանք, որ մեր փառապանծ կառավարությունը վերջին ունեցվածքն էլ ծախեց' Որոնտանի ՀԷԿ-ը վաճառելով ամերիկացիներին: Ակամայից հարց է ծագում, թե ո՞ւր կորան պայքարիստները, ինչո՞ւ չի լսվում հակաամերիկյան հռետորիկա, ինչո՞ւ առանձնապես չի խոսվում այս գործարքի մասին...
Ուրիշ օրինակ, որ ավելի աբսուրդային ա: Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը ինչ որ ռուս-հայկական ակումբ է բացել ԱՄՆ-ում, որումի երեկ ինչ որ ժողղով է եղել, որի ժամանակ ինչ որ պատգգամավորներհանդիպել են ռուս հյուրերի հետ ու ինչ որ քննարկում են ունեցել: Հիմա էլի համամիությանական հիստերիա է առաջացել թե այդ ակումբի բացման փաստի առնչությամբ, թե նրա համար, հանդիպման ժամանակ ռուսերեն են խոսացել:
Ավելի քան վստահ եմ, որ եթե ԱԺ-ում բացվեր ոչ թե ռուսական, այլ բրիտանական, ֆրանսիական, կամ էլ ԱՄՆ-ը, ապա նույն այդ պայքարիստներից ոչ միայն ծպտուն չէինք լսի, այլև շատերը կգովային դա, դե իսկ եթե հանդիպումների ժամանակ պատգամավորները խոսեին վարժ անգլերենով ու ֆրանսերեննով, ապա առհասարակ, կկարգվեին ազգի հերոս' պայքարիստների կողմից:
Այ մարդ, ես թքած ունեմ մեծ հաշվով, թե ով է առնում Որոտանի ՀԵԿ-ը, կամ էլ որ երկիրն է գազի մոնոպոլիա սահմանում, որովհետև ես գիտեմ, որ դրանում մեղավոր ոչ թե առնողն ու սահմանողն ա, այլ էն կառավարությունը, որը թույլ է տալիս դա ու ստորագրում է համապատասխան փաստաթղթերի վրա:
Ես մեծ հաշվով թքած ունեմ, թե Նիկողոսյանը ինչ վետերոկատիպ օբյեկտներ ա բացում, այդ թվում ԱԺ-ում, իսկ եթե բացել-պրծել ա, ապա ես ավելի հետաքրքրված եմ, որ իմ' հարկատուիս փողերը ապուշ ու անհարկի ծախսերի վրա չգանա, ինչպիսին կլիներ օրինակ էդ ռուսական ակումբի ժողովի համար սինխրոն թարգմանչի վարձելու հետ կապված ծախսը:
Մի խոսքով, քանի դեռ իրենց ընդդիմադիր համարող մարդիկ պայքարում են ինչ որ բանի դեմ, առավել ևս, եթե էդ ինչ որ բանը կոնկրետ ժողովուրդ կամ երկիր է, ապա դատապարտված են ձախողման, որովհետև պայքարը պետք է լինի ոչ թե ինչ որ բանի դեմ, այլ հանուն ինչ որ բանի:
Կոստանտին Տեր-Նակալյան