Դիվերսիայի օրը հերքեցին, որ որևէ գործողություն են իրականացրել, մինչդեռ մեր աղբյուրները պնդում էին, որ ոչ միայն դիվերսոն գործողությունների ձախողված փորձեր են արվել, այլև հակառակորդը կրել է շոշափելի կորուստներ' մինչև 5 զոհ ու 10-ից ավել վիարվոր:
Հերքելը հերքեցին, բայց հաջորդած մի քանի օրերի ընթացքում տարբեր անհեհեթ պատճառաբանություններով հաղորդում են զոհերի ու վիրչավորնների մասին: Այսօր էլ գրել են, որ Թերտերի շրջանում հայկական կողմի հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զոհվել է Ադրբեջանական բանակի կապիտան: Բարդ չէ հասկանալ, որ իրականում կապիտանը զոհվել է ոչ թե այսօր ու ոչ թե Թերտերի շրջանում, այլ Արցախի սահմանին ու հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը:
Ի դեպ, սա արդեն երկրորդ ադրբեւջանական դիակն է: Երեկ էլ հաղորդեցին, որ նախիջևանի զորամասերից մեկու սրտային անբավարարվածությունից մահացել է պայմանագրային զինծառայող:
Վիրավորների մասով էլ բավականին ուշագրավ վիճակ է: Այս երեք օրերի ընթացքում հաղորդվել է 5 վիրավորների մասին, որոնցից 3-ը իբր ավտովթարում են տուժել, իսկ երկուսը իրենք իրենց ոտքին են կրակել:
Սպասենք նորանոր զոհերի ու վիրավորների մասին հաղորդագորությունների:
Կոստանտին Տեր- Նակալյան