Ասենք կարդում եմ ու նեռվայնանում. հայ էսինչ գործարարը կամ ընկերությունը խոշոր ներդրում է արել Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Վրաստանում, Բուռկիանֆասոյում, Ռուսաստանում և այլուր:
Ասենք կառավարության ներկայացուցիչները դեմքների դուդուկի արտահայտությամբ հայտարարում են, որ Հայաստան մտնող ներդրումների հոսքը նվազում է, դա ավտ է տնտեսության համար և այլն, իսկ մեր հայկական կապիտալը, որը հաճախ նույն այդ Կառավարության եբթակայության տակ է, ազատ ու հագիստ գնում է Աֆրիկա, Եվրոպա, ԱՊՀ և այլուր:
Գուցե ես եմ ռեգրեսսիվ հայացքների տեր մարդ, բայց ըստ իս, մի երկրում, որտեղ աղքատությունը 40 տոկոս եվ ավել է իսկ գործազրկությունը միայն աճում է, չի կարող նման շռայլություն իրեն թույլ տալ ու առանց էն էլ չէղած կապիտալի արտահոսքի հնարավորություն ընձեռել տեղական գործարարներին: Թող ներդրում անեն սեփական երկրի տնտեսության մեջ, առավել ևս, երբ այդ կապիտալի զգալի մասը հենց սեփական երկիրը թալանելուց է գոյացել:
Կոստանտին Տեր-Նակալյան