Ինձ կբացատրե՞ք, թե ո՞րն է մի քանի տարվա վաղեմություն ունեցող տեսանյութի տարածման իմաստը: Ասենք հա, էդ տեսանյութում սրիկա սպան նվաստացնում է ու ֆիզիկական ցավ է պատճառում զինվորին, բայց էդ տարածողներից քանի՞սն են նշել, որ էդ տականքը դրա համար դատվել է ու իր պատիժը կրում է անազատության մեջ:

 


Ասենք այնպիսի տպավորություն, որ ֆեյսբուքում ադրբեջանական ագենտներ կան նստած, որոնք շիրա են տալիս, իսկ հիստերիկ հակումներով սոցցանցային հասրակության այն շերտը, որը համոզված է որ բանակը ամենավատն է ու սպանդանոց է, սկսում ա էդ հրահարված հիստերիան մեծ հաճույքով տարածել:
Հա, հատկանշական դետալ ա դառել, որ բանակի վերաբերյալ հիստերիայի ալիքի առաջամարտիկները կանայք ու աղջիկներ են, ովքեր իրենց օրում չեն եղել բանակում, իսկ պաշտպանողները հիմնականում ծառայած տղաներ են...
Տնաշեններ, մի քիչ ուշադիր ու պատասխանատու եղեք էլի: Ամեն անգամ, երբ բանակի վարկանիշը սկսում է օբյեկտիվ պատճառներով բարձրանալ, քչփորում են տենց սենտիմենտալ օրիորդությանը, մեկ էլ օրիորդոտ տղերքին (որպես կանոն' խիստ ընդդիմադիր ու խիստ եվրոպամետ) ու հակառակ պրոցեսս հրահրում:

 

Կոստանտին Տեր-Նակալյան