Ես տվեցի Ձեզ գիտելիքներ, սակայն երջանկությունը պետք է գտնեք ինքներդ, — ասաց Ուսուցիչը, ուսումն ավարտող աշակերտներին:
— Ուսուցիչ, երջանկությունը միշտ էլ արագ է վերջանում, — հակաճառեց ինչ-որ մեկը:
— Աշխարհում կա մի անհատնում երջանկության աղբյուր: Նա, ով գտնում է այն՝ երջանիկ է ամբողջ կյանքում, — պատասխանեց Ուսուցիչը:
Աշակերտները հրաժեշտ տվեցին և խոստացան վերադառնալ երեք տարուց, որպեսզի պատմեն Ուսուցչին իրենց փնտրտուքների մասին:
Ժամանակը շատ արագ անցավ: Առաջին աշակերտը չվերադարձավ, այլ միայն Ուսուցչին նամակ ուղարկեց՝
— Ես գտա երջանկության աղբյուրը՝ դա իշխանությունն է: Ես հաջողությամբ բարձրանում եմ իշխանության սանդուխքով և հույս ունեմ հասնել նրա ամենաբարձր աստիճանին:
Երկրորդ աշակերտը նույնպես մի երկտող ուղարկեց Ուսուցչին՝ "Երջանկության աղբյուրը՝ հարստությունն է..."
Երրորդ աշակերտը աչինչ էլ չգրեց Ուսուցչին, սակայն նրան պատմեցին, որ նա հզոր ռազմիկ է դարձել և բանակի հետ գնացել է ուրիշ երկիր նվաճելու: "Երևի աշակերտս որոշել է ուժով նվաճել երջանկությունը", — տխրությամբ մտածեց Ուսուցիչը:
Միայն չորորդ աշակերտը վերադարձավ Ուսուցչի մոտ և պատմեց, որ դարմանող է դարձել:
— Ես քայլել եմ երկրե երկիր և բուժել մարդկանց: Մարդիկ ուրախանում էին ու ավելի երջանկանում: Եթե մարդկանց երջանկություն բաժանես, ապա այն միշտ կլինի քո կողքին, — ասաց աշակերտը:
— Դու հասկացար կարևորը, — ուրախ ասաց Ուսուցիչը: — Անհատնում երջանկության աղբյուրը՝ բարություն կատարելու ձգտումն է: Որքան շատ է մարդ վերցնում այդպիսի աղբյուրից, այնքան երջանիկ է նա դառնում: