
Մի անգամ, անցնելով հովիտով, պարոն Կայները հանկարծ նկատեց, որ նրա ոտքերը հայտնվեցին ջրի մեջ: Այդ ժամանակ նա հասկացավ, որ այդ հովիտը իրականում լիման էր, և եկել է ջրի մակընթացության ժամանակը: Նա միանգամից կանգ առավ, որպեսզի նավակ փնտրի, և մինչ նա հույս ուներ, շարունակում էր կանգնած մնալ:
Բայց երբ ոչ մի նավակ չգտավ՝ նրա հույսը մարեց, և այդ ժամանակ նա սկսեց հուսալ, որ ջուրն այլևս չի բարձրանա: Եվ միայն այն ժամանակ, երբ ջուրը սկսեց հասնել նրա կրկնավզակին, նա թողեց հույսերը և սկսեց լողալ: Պարոն Կայները հասկացավ, որ այդպիսի նավակ հենց ինքն էր:
Բերտոլդ Բրեխտից
Ֆրիդա Կալո " Ինքնադիմանկար՝ ազատ արձակված մազերով"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան