Մեկն, ում անունը չի պահպանվել, ցանկանում էր դառնալ հայտնի փիլիսոփա: Դրա համար, մտածկոտ տեսք ընդունելով, նա նստեց քաղաքից ոչ հեռու ճանապարհի մեջտեղում: Նրա մտադրությունը հեշտ էր' ինչ-որ մեկը հաստատ կհարցնի.
-Ինչի՞ մասին ես մտածում:
Իսկ նա հանելուկային կպատասխանի.
-Այն մասին, ինչ չկա:
-Փողերի մասին ի՞նչ է,-միամտորեն կպարզաբանի հարցնողը:
-Կյանքի իմաստի մասին,-կասի նա:
Երբ նրա համբավը կտարածվի, ապա կսկսեն գալ, որպեսզի իմանան գլխավորը: Մեկը կհարցնի.
-Ասա, մեր բոլոր դժբախտությունները նրանից են, որ մենք ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք ցանկանում, թե? ցանկանալ չգիտենք:
-Ոչ,-կպատասխանի նա,-ցանկանում ենք ոչ այն, ինչ պետք է…
-Մյուսին կհետաքրքրի.
-Դու ցանկանու՞մ ես մեծ մարդ լինել:
-Դրանում չէ բուն էությունը,-կլսեն նրանից:
-Իսկ երջանի՞կ:
-Երբ շուրջդ այդքան դժբախտ կա՞,-տարակուսանքով կբարձրացնի նա հոնքերը:
-Այո-ո…-շփոթված կերկարացնի զրուցակիցը, և որպեսզի չփոխվի նրան շրջապատողների կարծիքը, կկատակի' այդ դեպքում քեզ միայն Աստծո-բարերարի տե՞ղը հարմար կլինի:
-Ես չեմ ձգտում ուրիշի տեղը գրավել,-կընդհատի նա:
-Քեզ չես գոհացնի: Ի՞նչ ես ցանկանում: Ո՞վ լինել:
-Մարդ:
-Դու այսպես թե այնպես նման ես նրան,-կծիծաղի հարցնողը:
-Երևում է ոչ շատ, եթե կարելի է այդպիսի հարցերով ինձ կպչել,-խոնարհաբար կպատասխանի նա:
Նստած էր փիլիսոփան մեկ ամիս, երկու' գիշերելով բաց դաշտում: Աստիճանաբար մաշվեց, դեմքից անհետացավ: Բայց այդ ընթացքում նրանից միայն ճանապարհն էին հարցնում, ինչի համար նա ափսոսում էր բառերը և միայն նշաններով էր պատասխանում' ինչպես համր: Դրա համար նրան մետադրամներ էին նետում կամ կողքին' քարի վրա, ուտելիք էին դնում: «Փող են տալիս դրա դիմաց,-դառնորեն քմծիծաղ էր տալիս նա, երեկոյան աղբի մեջ մանրուքներ հավաքելով' ինքները չհասկանալով վճարում են նրա համար, որպեսզի չլսեն և չիմանան: Դե էլ ինչու զարմանալ, Դիոգենը կեսօրին վազում էր քաղաքում լապտերով, և չէր կարողանում մարդ գտնել…»
Այսպես մինչ կյանքի վերջ նրան պետք չեղավ բացել բերանը: Բայց ով գիտի, միգուցե հենց դա էր նրա կոչումը, որը նաև սնունդ էր բերում: Չէ որ նա երազում էր ուղղություն ցույց տալ ուրիշներին…Իսկ պատասխանների համար, որոնք նա պատրաստվում էր տալ, դժվար թե այդքան ստանար: Հավանաբար միայն տհաճություններ:
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Զբոսաշրջիկների աշխարհ"