Անանդ թագավորի ժողովուրդների մեջ կային նաև նրանք, ովքեր հավատում էին մահից հետո մարդկանց վերածնունդին:
Թագավորը հարցրեց այդ գիտության մասին իմացող իմաստունի.
-Մարդիկ դառնու՞մ են այլ մարդ, կենդանիներ, բույսեր, հոգիներ, միջատներ, թռչուններ ու ձկներ:
Իմաստունը հաստատեց' պարզաբանելով.

 


-Պնդում են, որ հատկապես մեղսավորները դառնում են մարդիկ այն երկրներում, որտեղ կյանքը պատիժ է: Այնտեղ, որտեղ մարդ լինելը հատկապես հեշտ չէ: Սակայն, ինչպես և յուրաքանչյուր ուրիշ վերածնունդով: Ոչ լուրջ ինչ-որ բանի համար' այնտեղ չեն հայտնվում:
-Կարծում եմ ես գիտեմ այդպիսի երկիր,-ասաց Անանդը:

 


-Կարծում եմ ես գիտեմ, թե որ երկրի մասին եք դուք մտածում,-ասաց իմաստունը,-չնայած այնտեղ ապրողները դա չեն հասկանում, կամ մխիթարվում են նրանով, որ կան և ավելի վատերը:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Մետամորֆոզ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան