Մարգարե Ջամուշի հետնորդներն օգնում էին նրանց, ովքեր ուժ չունեին իրենք իրենց օգնելու, և որպես հայտնություն փոխանցում էին այդ մարդու պատմությունը: Սկզբում այն պատմում էին միայն ծանոթացման ժամանակ, բայց հետո տարածեցին, և այն դարձավ բոլորին հայտնի:
Ջամուշն ընդհանրապես չէր ընդունում աշխարհը, որում ծնվել և մեծացել էր: Աշխարհն էլ նույն կերպ էր վճարում նրան: Դժբախտը վստահ էր մտքով, որ այսպիսի կյանքով առաջ չի գնա: «Միայն խելագարն է պատերազմում ամբողջ աշխարհի հետ,-մտածեց նա,-չէ որ նա կտրորի և առաջ կանցնի՝ չնկատելով ում է տրորել»: Վստահ լինելով իր ճիշտ լինելու մեջ՝ Ջամուշը չէր ցանկանում փոխվել, ինչպես և աշխարհը: «Ոչ ոք ինձ չի հասկանում,-հուսահատված մտածում էր նա,-իսկ ես էլ նրանց չեմ հասկանում...Երևում է ես այստեղ թյուրիմացաբար եմ հայտնվել: Բայց ինչպե՞ս ուղղել սխալը»:

 


Վատ մտքերը բերեցին նրան գետի վրա գտնվող բարձր զառիվայրի եզր: Սակայն վերջին քայլն անել դեպի դատարկություն՝ պարզվեց բոլորովին հեշտ չէ: Դեռ լույս էր, մարդիկ անցուդարձ էին անում, և այդ պատճառով որոշեց սպասել մութն ընկնելուն, երբ անդունդը կդադարեր վախեցնել իրեն՝ ձուլվելով ամբողջ աշխարհի հետ: Նա նստեց ծառի տակ և շուտով քնեց:
Արթնացավ Ջամուշը լիովին մթության մեջ, զգալով, որ կողքին ինչ-որ մեկը կա: Անծանոթը նրբանկատորեն հազաց, որպեսզի հաստատի իր ներկայությունը: «Երևում է նա վերջին մարդն է, ում հետ ես դեռ կարող եմ խոսել»,-մտածեց Ջամուշը և հարցրեց.
-Դու ի՞նչ-որ բան էիք ուզում ասել:
-Ցանականում էի խորհուրդ հարցնել,-հնչեց պատասխանը:
Ջամուշը զարմացավ. «Խորհու՞րդ: Նրանից, ով ինքը չգիտի ինչպե՞ս ապրել»: Նրանից խորհուրդ կարող էր հարցնել միա՛յն նա, ով ավելի դժբախտ էր, քան ինքը:
-Վախենամ ես ինքս խորհրդի կարիք ունեմ, բայց դժվար թե ուրիշին կարողանամ օգնել այդ հարցում:
-Ա՛յ քեզ բան,-զարմացավ ձայնը,-դու առաջինն ես, ով ինձ այդպես պատասխանեց: Մինչ այս պահը ոչ ոք նույնիսկ չէր կասկածում, որ կարող է սովորեցնել ինձ ինչպես ապրել: Ներառյալ նրանք, ովքեր իրենք ապրել չգիտեին:

 


Ջամուշը ժպտաց, և նրա հոգին ջերմացավ: Միգուցե՞ նա ինչ-որ բանով կկարողանա օգնել նրան, ով ավելի վատ է: Նա արդեն չէր համարում իրեն աշխարհի ամենադժբախտ մարդը, կյանքը նորից իմաստ էր ստանում: «Վերջապես նրա հետ հաշիվները մաքրելու համար՝ երբեք էլ ուշ չէ,-մտածեց նա,-ավելի լավ չէ արդյո՞ք փնտրել նրանց, ում դու դեռ օգտակար կարող ես լինել»: Բայց այստեղ նրան հաղթեցին կասկածները. «Իսկ ի՞նչ, եթե այս ամենը վախով եկած հույս-ինքնախաբեություն է»:
-Դու այդպես էլ չհարցրեցիր ինչ խորհուրդ է ինձ պետք,-հիշեցրեց նրան անծանոթը:
Ջամուշն ամաչեց՝ նա լրիվ մոռացել էր նրան, ով իրեն հույս պարգևեց: Այժմ նա պատրաստ էր լսել:
-Ես չեմ ընդունում այս աշխարհը,-լսեց նա,-բայց ուրիշը մենք չունենք:
«Ա՛յ քեզ բան,-ինքն իրեն մտածեց Ջամուշը,-նա նույն մտքերն ունի, ինչ ես»:

 


-Ինչպես պարզվեց՝ ես չեմ կարող ոչինչ փոխել,-շարունակեց անծանոքը,-բայց ու՞մ դիմեմ, որ օգնի: Դու, հայտնվելով անդունդի եզրին, ծայրահեղ դեպքում կարող ես հարցնել ինձ: Իսկ ու՞մ ես հարցնեմ:
-Դու ուզում ես ասել...-սկսեց նա, բայց միանգամից ընդհատեց ինքն իրեն,-երևի այս ամենն ես երազում եմ տեսնում:
ԵՎ լսեց.
-Ցավոք ոչ...
Ջամուշը դեռ երկար նստած էր՝ ի վիճակի չլինելով ձայն հանել: Այժմ ամեն բան թվում էր անհույս է:
Բայց Աստված սպասում էր:
Վերջապես իրեն մի փոքր լավ զգալով և կուլ տալով արցունքները՝ Ջամուշն ասաց.
-Կարող ես ինձ վրա հույս դնել...
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Սերը դա բանալի է"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան