Հետաքրքրասերը քրիստոնյաների մասին հարցրեց՝ ամբողջ աշխարհը շրջագայած անցորդից.
-Ի՞նչով են նրանք տարբերվում, ունեն արդյոք վանականներ, որն է բնակիչների գլխավոր տոնը:
Օտարականը լռեց, հավաքեց մտքերը և սկսեց իր պատմությունը.

 


-Ես ապրել եմ նրանց մեջ: Ամեն տեղ մարդիկ այնքան էլ չեն տարբերվում, սակայն Աստծուն այլ կերպ են անվանում և նրան այլ պատմություն վերագրում: Յուրաքանչյուր ազգ Ստեղծողին յուրովի է պատկերացնում և նրա մասին իրենն է պատմում: Օրինակ, քրիստոնյաները նույնպես քարոզում են «Մի՛ սպանիր», ինչպես մենք: ԵՎ նույնպես սպասնում են: Այնտեղ էլ վանականներ կան, քանի որ ավելի հեշտ է սիրել Աստծուն, քան մարդուն: Նրանց մոտ քիչ չեն տոները, և քրիտոնյաները երևի թե ինձ հետ չեն համաձայնվի, բայց ինձ համար նրանց գլխավոր տոնը՝ Քրիստոսի ծննդյան օրն է:
Քրիստոսի ծննդյան օրը՝ Հույսի ծննդյան տոնն է: Հույս Ուրիշի վրա, ով պատրաստ է քեզ համար կյանքը տալ, ընդունակ այնպես սիրել մեզ՝ ոչ ընդունակ միմյանց սիրելու, որ կգա բոլորին փրկելու:

 


Գործում իհարկե՝ այդպես չէ: Հակառակ դեպքում Ուրիշ՝ Փրկչին, դեպի բարություն կանչող, նրանց մոտ չէին սպանի նրանք, ում նա եկել էր փրկելու: Այդ հույսը Աստծո ծնունդն է մարդու կերպարանքով, քանի որ մեր նմաններից մենք այդքան լավը չենք սպասում:
Դու կհարցնես, ի՞նչ բարոյախոսություն այստեղից: Կպատասխանեմ բոլորին հայտնի բառերով: Վաղուց է ասված. «Չի կարելի սովորեցնել: բայց կարելի է սովորել: Չի կարելի փրկել ինչ-որ մեկին նրա փոխարեն, բայց կարելի է փրկվել»: Ասված է նաև. «Ցանկանում ես ընկեր ունենալ՝ ինքդ եղիր: Ինչ դժվար է՝ մարդն է թույլ»: Այդ պատճառով ցանկություն կա հրաշքի հավատալու՝ կգա ավելի ուժեղ մեկը և քո փոխարեն ամեն բան կանի: Դրանից էլ Քրիստոսի ծնունդը՝ հավերժ Երազանքի տոն է, քանի որ մենք չենք փոխվում:

 


-Դու քրիստոնյա չդարձա՞ր,-հարցրեց անցորդին զրուցակիցը:
-Ինձ դուր եկան պատվիրանները և Գիտությունը, բայց ոչ նրանք, ովքեր դրանք քարոզում են: Ես արդեն ասել եմ, որ այդ մարդիկ այնքան էլ չեն տարբերվում մեզնից: Եթե նրանք կատարեին ուրիշների կողմից կտակածը՝ կարելի էր մտածել: Բայց արդյո՞ք այդ ժամանակ դրանք մարդիկ կլնեին:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Նա գիշեր է սիրում"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան