Մարդը խնդրեց Աստծուն ցույց տալ ճանապարհ դեպի երջանկություն: Աստված նրան այնքան վերև բարձրացրեց, որ մարդը շատ ճանապարհներ տեսավ՝ տանող դեպի այն, ինչի մասին հարցրել էր: ԵՎ այնքան շատ, որ նա շփոթվեց: Մինչ երկրի վրա իջնելը, մարդը նայում էր դրանց վերևից: Այդ ժամանակ նա անվստահ արտասանեց.
—Տե՛ր Աստված: Չի կարելի չէ միաժամանակ բոլորով գնալ...

 


-Իհարկե,-պատասխան լսվեց:
-Նրանցից յուրաքանչյուրը լավն է յուրովի,-շարեւնակեց մարդը,-բայց ինչպե՞ս ընտրել քոնը:
Երկինքը քմծիծաղ տվեց.
-Ով ընդհանրապես չի տեսել դեպի երջանկություն տանող ճանապարհները՝ լավ չէ: Տեսել է ընտրություն՝ նույնպես լավ չէ:

 


Մարդը քորեց ծոծրակը.«Բայց ճիշտ է...»: ԵՎ հանկարծ նա հասկացավ՝ բոլոր ճանապարհները վերևից միանման են: Բայց այդ դեպքում կարևո՞ր չէ, թե ինչ ճանապարհով ես գնում:
-Դու ճիշտ ես,-արձագանքեց Աստված,-կարևոր չէ որ, կարևոր է՝ ինչպես:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Լոգանք"

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան