Ժամանակին, Շոն գուշակ Լիից իմացավ իր դերի մասին, ում ճակատագիրն արդեն ինքը գուշակեց, և նա էլ համաձայնվեց իր ճակատագրի հետ:
Այն, ինչ հետո կատարվեց գուշակի հետ Շոին բերեց հետևյալ եզրակացության.«Յուրաքանչյուրի ճակատագիրն իր մեջ է: Եթե Լին ցանկանար փրկել իր կյանքը՝ նա չէր մահանա: Բայց երբեմն ավելի լավ է բաժանվել կյանքից, քան պատվից: Հակառակ դեպքում կմահանաս և՛ քեզ համար, և՛ ուրիշների»:
-Շատերը կհամաձայնվեն դրա հետ, Լաո,-ավելացրեց վարպետը: Այդ դեպքում ինչու՞ են միայն քչերը դրան հետևում:

 


Մեկ ուրիշ անգամ, հիշելով ճակատագրի մասին, Ուսուցիչը նկատեց.
-Նրա մեջ խառնվում են նաև բոլոր հասարակ մարդիկ, ցանկանալով արգելել և սովորեցնել յուրովի, իսկ այդ ցանկություններից էլ դասավորվում են մեր ճակատագրերը: Քանի որ նա, ով ապրում է իր նմանների մեջ, այն պատճառով է նրանց նման, որ նրանք են իրեն այդպիսին դարձրել, չնայած որ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի: Բայց ամեն մեկը չէ, որ վճռում է իր ճանապարհով գնալ:
-Դա նշանակում է,-պարզաբանեց Գունը,-որ մեր՝ վարպետի աշակերտների մոտ էլ, ճանապարհները կբաժանվեն, եթե հավատանք այս բառերին: Ընդ որում, կբաժանվեն և՛ իրարից, և՛ ձեզնից, Ուսուցիչ...
Շոն գլխով արեց...
-Հնարավոր է, դրա համար էլ դուք եկել եք ինձ մոտ ստանալու դրա հաստատումը:
—Բայց Ուսուցիչ,-նորից դիմեց Գունն,-եթե յուրաքանչյուրը ճիշտ է համարում իրենը, ապա էլ ի՞նչ կապ ունեն Պարտադիրը և Նախանշվածը:

 


-Այո, ես ձեզ ասել եմ, որ մարդիկ վստահ են՝ ճիշտ է նա, ով կիսում է նրանց կարծիքը,-պատասխանեց Շոն: Իսկ գոչելով «ճշմարտությու՛ն», նրանք այդպիսին են համարում միայն սեփականը, չնայած սովորաբար նա այն է, ինչն ընդօրինակում են: Միայն նա է ընդունակ շատ բաների, ով կարող է հասկանալ՝ երբ սխալ է, տեսնել իրերի հակառակ կողմը և ընդունել ճիշտ ուրիշի կարծիքը: Իսկ Պարտադիրով Նախանշվածը դեռ պետք է կռահել... Այն ամեն մեկի առջև չի բացվում: Բայց և հետո՝ մեկը հետևում է դրան, իսկ մյուսը՝ չի վճռում: Նշանակում է, քիչ է իմանալը:
Գունը լսում էր համաձայնվելով: Նա մտածկոտ կրկնեց.
-Քիչ է իմանալ...
-Ուսուցիչ,-հարցրեց Վեյը,-իրական պատճառները սովորաբար թաքնվա՞ծ են:
-Դու ճիշտ ես: Մակերեսին կարող են լինել միայն նրանց նշանները, որոնք ամեն մեկը չէ որ ճիշտ կկարդա: Կան իհարկե անվիճելի դեպքեր: Օրինակ, ծուխը: Այն կրակի նշանն է: Չնայած այն միշտ չէ բացատրում կրակի պատճառը: Մյուս նշանների հետ ավելի բարդ է: Այդքան էլ հեշտ չէ բացատրել նրանց պատճառները:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Լացող անձրև"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան