- Ուզում եմ անդրադառնամ մի շատ լուրջ թեմայի,- սկսեց Ամուն զրույցը Մենի հետ: - Այն իմ կարծիքով մնացածներից առեղծվածային է: Փորձեմ հակիրճ շարադրել այն: Ինչպե՞ս ես դու վերաբերվում այդպիսի երկու տեսակետներին: Առաջինը հաստատում է՝ ցանկացած գործունեության իմաստը ընկած է նրա սահմաններից դուրս: Այլ կերպ ասած, այն ավելին է նրանից: Նշեմ, որ ես հասկանում եմ իմաստը, քանի որ այն ինչ հնարավոր է բացատրել՝ ապացուցելով այդ գործողությունը, նա ամբողջությունն է իրադարձությունների, որոնք այսպես թե այնպես անհասկանալի են թվում և չունեն իմաստ: Ոչ բոլորին է հասանելի ուղղակի հավատալ դրան, այդ իսկ պատճառով կնկարեմ այն:
Ամուն գետնին փայտով գծեց մի շրջանակ, իսկ դրա մեջ բազմաթիվ մանր արձանիկներ:
- Ես խոսում եմ այն մասին, որ այն ինչ գտնվում է նրա ներսում, մենք նույնպես այնտեղ ենք, չենք կարող ճիշտ դատել նրանց՝ ինչ դրսում է գտնվում, քանի որ չենք տեսնում նրանց, մնում է միայն ենթադրենք, կա՞ արդյոք մի բան, ինչ ազդում է ներքինի վրա, և եթե կա, ինչպե՞ս կարող է այն ազդել: Այսինքն, գործողությունների իմաստը, եթե այն ներսում է՝ թաքնված արտաքինից, որը միայն կարող է ենթադրել, թե որքան մոտ է նրա հասկացողությանը: Սա է առաջին կարծիքը:
Մենը, ով ուշադրությամբ լսում էր, մի փոքր հազաց և դիմեց Ամուին.
- Թույլ կտա՞ս երկրորդ կարծիքը ես ասեմ:
Ամուն գլխով արեց և Մեն արունակեց.
- Կարծես այն առաջացավ առաջինին հակառակվելու նպատակով: Այդ կարծիքը հայտարարում է, որ կարիք չունի արտաքինի, որը չկա, ինչպես իմաստը, որը ստեղծողին ներքինի հետ է կապում: Ես կասկածում եմ, որ այս տեսակետներից որևէ մեկը հիմք ունի և ապացույց: Միշտ էլ կարելի է ենթադրել, որ կա ինչ- որ ներքին մեզ անտեսանելի մի բան: Ի շահ գիտելիքների ի վերջո և չի ենթադրվում:
- Դու ուզում ես ասել, որ այս հարցը լուծված չէ՞,- սկսեց Ամուն, - ինչից և կարելի է ենթադրել, որ հարցը սխալ է տրված: Բայց կան հարցեր, որոք չունեն պատասխան, կամ դրանք այնքան շատ են ու շատ տարբեր:
- Ոչ,-ասաց Մենը, - մեր օրերում ոչ բոլորն են հասկանում հարցի իմաստը, ուր մնաց այդ հարցը կարողանային տալ:
- Այսպիսով,- ասաց Ամուն, - այսինքն կարելի ասել, որ այս հարցը կմնա առաջնային: Թող դրան անրադառնան մեր հետնորդները: -Պետք է, որ նրանց էլ թողնենք ինչ -որ բան մեզանից հետո,-պատասխանեց զրուցակիցը:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Ճապոնուհին ջրի մոտ"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան