Մի անգամ մի մարդ մտածեց իրականացնել իր երազանքը: Բայց նա դրա համար ուժ չուներ: Այդ ժամանակ նա դիմեց մորը.
-Մայրի՜կ, օգնի՛ր:
-Սիրելիս, ես ուրախ կլինեի օգնել, բայց ես այն չունեմ: Իսկ ինչ որ ունեմ, ես քեզ տալիս եմ...
Հարցրեց իմաստունին.
-Ուսուցիչ, ասա՛, որտեղի՞ց ուժ վերցնեմ:
-Ասում են, որ Էվերեստի վրա կա: Բայց ես այնտեղ բացի թարմ քամուց ոչինչ չգտա: Իսկ երբ վերադարձա՝ ժամանակս անվերադարձ կորած էր...
Հարցրեց մենավորին.
-Հայր Սուրբ, որտեղի՞ց ուժ վերցնեմ իմ երազանքի իրականացման համար:
-Աղոթքներում, որդիս: Եվ եթե քո երազանքը սուտ է, դու կհասկանաս դա և աղոթքում հանգստություն կգտնես...
Ում ասես, որ չհարցրեց մարդը, բայց նրա փնտրտուքների արդյունքը միայն շփոթությունն էր:
- Ինչո՞ւ ես դու այդպես վշտացած, - հարցրեց նրան անցորդ ծերունին:
- Ես երազանք ունեմ, բարի մարդ: Բայց չգիտեմ, որտեղից ուժ գտնեմ այն իրականացնելու համար: Բոլորին հարցրել եմ արդեն՝ Էվերեստից մինչ գեհենի: Չգտնվեց ոչ մեկը, ով կարողացավ օգնել ինձ:
- Բոլորին չէ, - ծերունու աչքերում չարաճճի կրակ փայլեց, - դու քեզ հարցրե՞լ ես:
Ելենա Բորիսովայից
Ֆրիդա Կալո " Արմատները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան