Մի անգամ հասարակ մի մարդ՝ պարզ հագնված հարցրեց Մենին.
- Ինչպե՞ս ես Մեն: Նրան, ով ամեն ինչ կասկածում է: Կուզեի իմանալ, ինչ ես կարծում պարկեշտության մասին, լավ վարվելակերպի:
«Այն, ինչ դու չունես, որ չներկայացար, այլ միյանգամից հարցրեցիր»,- մտածեց Մենը, բայց բարձրաձայն ասաց.
- Պարկեշտություն, Կասկածում եմ, մենք այլ պատկերացումներ ունենք դրա վերաբերյալ:
- Հնարավոր է ,- պատասխանեց անմիտը, ինչը զարմացրեց Մենին, որն ուշադիր նայեց անծանոթին:
- Հնարավոր է ,- կրկնեց Մենը,- հնարավոր է, որ դա այն չէ, ինչ դու ենթադրում ես:
- Ապա ինչի համար է,- հետաքրքրվեց պատահաբար զրուցակիցը:
- Յուրաքանչյուր Օրենքը, Պահվածքը, Ծառայում է, Հանգստացնելու, Համագործակցելու, Տարբեր,- առանձին արտաբերեց Մենը,- Այս պարագայում, այն համարվում է լավ պահվածք:
Մարդը հետաքրքրությամբ լսում էր, դրա համար Մենը բացատրեց:

 


-Օրինակ, վարվելակարգը մեզ ցուցում է չասել մարդկանց այն, ինչ մենք մտածում ենք նրանց մասին:Այս պարագայում մենք ավելի շատ շանսեր ունենք չլսել նրանցից այն, ինչ նրանք են մտածում մեր մասին: Ըստ էության սա մի խաղ է, մենք ցույց ենք տալիս, որ չենք նկատում նրանց թերությունները, իսկ նրանք, որ չեն տեսնում՝ մերը: Եվ կարծես բոլորն էլ գոհ են:
- Իսկ ինչո՞ւ «կարծես թե», եթե դրա նպատակը հենց դա է: Եթե, ինչպես դու ես ասում նպատակը հենց դա է, ապա այն հասել է իր հանգուցմանը:
- Որովհետև բոլորը գիտեն, որ դա արհեստական է: - Ծիծաղեց Մենը,- եվ հասկանալով դա, փորձում են իմանալ, թե իրականում, ինչ են մտածում իրենց մասին: Օրինակ, որպեսզի թիկունքից հարված չստանան:
- Այո, - երկարացնելով ասաց նա,- դուք երևի ճիշտ եք, Մեն, սխալվում եք միայն մի բանով:
Մենը զարմացաց նայեց նրան, նա ժպտաց:
- Ասում ես, մտածում են՝ ի՞նչ են իրականում մտածում նրանց մասին:
Մենը գլխով արեց:
- Ահա և ոչ, այն դեպքում, երբ գիտեն, որ ոչ մի լավ բան չեն լսի իրենց հասցեին, ինչպես դուք:
Մենը ժպտաց.«Իսկ այս մարդը այնքան էլ անկարողունակ չէր, որքան թվաց սկզբում»:
- Դու ուզում էիր ասել, որ ես սխալվել եմ միայն մի պարագայում... քո:
- Եվս մեկ սխալ ես դու անում, մարդիկ չեն սիրում լսել իրենց հասցեին վատ բան: Նրանք գերադասում են նման ճշտի փոխարեն սխալը լսել: Դրա համար նույնիսկ պատրաստ են վճարել: Ես գիտեմ ինչ եմ ասում, չէ՞ որ դրա համար դուք վճարել եք ձեր ամենալավ աշակերտով:

 


- Արդյոք դա Ամուն չէ՞,- հարցրեց Մենը,-և դիտմամբ առանց ներկայանալու հարցրեց պարկեշտության մասին:
- Այո, ես Ամուն եմ, ների՛ր, որ չարաշահեցի քո պարկեշտությունը, պատիվ և հարգանքը նրանց, ինչպես նաև քո ինտուիցիայի: Դու բացահայտեցիր ինձ, և ես ստիված ասեցի՝ ով եմ, բայց եթե չլինեիր դու այն, ինչ կաս, այլ, ասենք, խաբեբա Մենը, ես անիմաստ կհամարեի բացահայտել ինքնությունս: Ես վերջերս հանդիպեցի մեկին, ով թաքնվում էր քո անվան տակ, ամո՛թ նրան: Բայց այն սուտը, որը նա վաճառում էր, դուր էր գալիս բոլորին: Այն, ինչ ճշտի համար ճիշտ են գտնում չվճարել:
- Այնուհետև այն ավելի թանկ է նստում,- դառնությամբ ծիծաղեց Մենը,- Բարև Ամո՛ւ, վաղուց էի ցանկանում զրուցել քեզ հետ:
- Ողջույն Մե՛ն, Ուրախ եմ քեզ տեսնել:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Ճաշի սեղան"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան