Ամուի աշկերտներին զարմացնում էր այն, որ հեռավոր երկրներում նույնպես գիտեին իմաստունին: Ճանապարհորդելով միասին, որին Ամուն դեմ չէր, նրանք միայն լսում էին և հարցեր էին տալիս նրան:
Երբ մի աշակերտ էլ' իմաստունի հետևից քայլող, չթաքցնելով հիացմունքը նայում էր ուսուցչին և իմաստունը ժպտալով նայեց և ասաց.
- Իսկ դու, առանց բացվելու, միամիտ հարցրու ինչ են լսել մարդիկ նրա մասին, ում անունը դու լսում ես: Եվ այդ ժամանակ կհասկանաս, ինչ արժեր այդ փառքը:

 


Աշակերտները մեկնեցին նոր քաղաք, որպեսզի հարցնեին, թե ո՞վ է Ամուն, որը նոր ժամանել է քաղաք: Երեկոյան նրանք վերադարձան խճճված և զարմանալի նորություններով: Նրանց ասել էին, որ Ամուն վտանգավոր մարդ է, և նրա գլխի համար վճարում են մեծ գումարներ, բայց միշտ չոր է դուրս գալիս ջրից: Բարձրաստիճան պաշտոնյա է, ով սիրում է ճանապարհորդել գաղտնի, երբեմն էլ վերափոխվել նույնիսկ կնոջ, որ չնկատեն, ծպտված հաղորդելով իր քարոզները, թափառող մարգարե է,անհասկանալի աշակերտներով, փախչող մանախ, կախարդ, որը կարող է վերածել և վերածվել ամեն ինչի, թագավորի սիրելին, կամ միգուցե նրա ոչ ամուսնական որդին' վաղուց մահացած, մարդկանց գլուխները լցնող ինչ- որ մեկը, իմաստության կրողը, որն ամենևին այս երկրից չէ:

 


Լսելով և ծիծաղելով Ամուն ասաց.
- Միայն վերջի ասվածը հիմքեր ունի: Հուսով եմ, որ իմ փառքը այլևս ձեզ չի անհանգստացնում: Բայց այն, ինչ դուք լսեցիք, հիմա են խոսում: Իսկ ի՞նչ կասեն հետո, երբ ստուգել հնարավոր չի լինի:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Սեն-Միշել Կամուրջը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան