Ամուն հաճախ զարմանալով հնչող կարծիքներից, մի անգամ արտահայտվեց.
- Իմաստուններ չեն լինում:
Նրանք ում հայտնի դարձան այդ բառերը, սկսեցին տարբեր կերպ այն մեկնաբանել:
- Մեր բանջարանոցը քար է գցել…- ատամները սեղմած ասաց պալատական իմաստունների գլխավորը, իսկ մնացածները միացան նրան.
- Ի՞նչ է նա կրկին իրեն թույլ տալիս:
Ինչ-որ մեկը Մենի նման, ասաց.
- Որքա՜ն խորիմաստ միտք: Իմաստության ձգտումը տանում է սեփական չիմացության գիտակցմանը, հետևաբար թախիծի, որի պատճառով ոչ ոք չի անցնում ողջ ճանապարհը: Այո, և անցնելով ու մարդկանց հասկանալով իմաստուն չի դառնում: "Չկա ոչ մի իմաստ իմաստության մեջ",- այդպես հասկացան Մենի մեկնաբանությունը:
Ամուին հաճախ զվարճացնում էին իր տարօրինակ կարծիքները մեկնաբանելու փորձերը: Մի անգամ ուղիղ հարցով ասացին. "Ամեն դեպքում ի՞նչ էր նա ուզում ասեր դրանով", - իմաստունը ժպտաց.
- Դրանո՞վ: Եվ ոչ միայն դրանով, այլ սրանցով նույնպես: Իսկ արտահայտել ուզում էր այդ միտքը այնքան հասարակ, ողորկ և անվիճելի:
Որ իմաստուններ չկան: Ինչպես ասես, ամեն մեկը գիտի, որ… հիմար չէ մյուսներից:
Նրան հակառակվեցին.
- Բայց, ախր, ինչպե՞ս: Չէ՞ որ խորհուրդ են հարցնում նրանից, ում նախընտրում են: Եվ դուք այդ թվում եք:
- Հարցնում են,- համաձայնեց Ամուն: - Բայց ինչպե՞ս են դրան հետևում: Եթե իհարկե հետևում են… Ցանկացածը խորհուրդը մեկնաբանում է իր հասկացվածության չափով: Չէ՞ որ ամեն մեկը ինքն իր համար իմաստուն է: Եվ իմաստունը այնպիսին է, որ ուրիշները ավելի իմաստուն լինել չեն կարող:
Դրա համար էլ ինքներդ դատե՛ք, արդյո՞ք դուք իմաստուն եք:
- Նա ասաց. "Ամեն մեկն իր համար Իմաստուն է",- փոխանցեց մեկը:
- Ախր ճիշտ է… - համաձայնեց մյուսը:
- Ավելի վատ զգաց Ամուն, - հիմա իմաստունը պնդում է հակառակը՝ ոչ թե "իմաստուններ չկան", այլ "բոլորը իմաստուններ են"….
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Կնոջ մարմինը դեկորատիվ ֆոնի վրա"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան