Երբ Մումի և Ճամփորդի անձերը ժամանակի ընթացքում սկսեցին մոտենալ պատմություններում, հայտնվեց մի գրվածք՝ նրանց հնարավոր հանդիպումների և Արարչի մասին հիմնական զրույցների մասին:
Այդպես, մի անգամ երեկոյան նրանց մոտ զրույց առաջացավ, որի ժամանակ Ճամփորդը հարցրեց իմաստունին.
- Ինչպե՞ս ես դու կարծում, Իդեալական Էությունը պետք է փորձարկի՞ զգացմունքներ:
- Ի՞նչ նկատի ունես դու այդպիսի Էություն ասելով,- ճշտեց Մումը:
- Ինչ-որ կատարելություն,- պատասխանեց հարցը տվողը:
- Կատարյալ գեղեցկությունը չունի սապատ,- սկսեց բարձրաձայն մտածել Մումը:- այսինքն այն չի պարունակում իր մեջ հակառակը: Նման կերպով, եթե Իդեալական Էությունը կատարյալ է , ապա այն լիարժեք չէ:
- ... և, հետևաբար,- շարունակեց Ճամփորդը, նա կարո՞ղ է չփորձել զգացմունքներ:
Մումը տարուբերեց գլուխը.

- Հնարավոր է: Բայց հնարավոր է նաև փորձարկի: Դու հարցրեցիր պե՞տք է, որ նա փորձարկի զգացմունքները: Նա ոչ մեկին ոչինչ պետք չէ՝ լինելով անկախ:
- Է-է-է...- ասաց Ճամփորդը,- նման Էությունը արդեն կախված է քո տրամաբանությունից ու դատողությունից, որի շնորհիվ դու գալիս ես նրա անլիարժեքության մասին եզրահանգմանը: Հնարավոր է, Ճամփո՛րդ, ուզում ես հայտնել, որ Իդեալական Էությունը ունի իր տրամաբանությո՞ւնը:
- Ոչ, Իմաստուն Մում, Դու դա այդպես ուզում ես ասես՝ փնտրելով ելք հակասության: Ես ուղղակի հարցեր եմ տալիս:
Մումը ժպտաց՝ ոչինչ չպատասխանելով: Սակայն առավոտյան նա վերադարձավ միևնույն թեմային, բայց արդեն այլ կողմից.
- Երեկվա քո բառերից, ես կարող եմ եզրակացություն անել, որ Աստվածությունը կատարյալ է և հենց դրա համար էլ լիարժեք չէ՝ որի հետևանքով էլ հույսը դնում է անկատարելության վրա:
- Կարելի է և այդպես ասել,- մտազբաղ ասաց Ճամփորդը,- բայց հակասություն, միևնույնն է մնում է: Չէ՞ որ երբ Աբսոլյուտը սառնասիրտ է, ապա Նա՝ մեր Արարիչը չէ, կամ էլ մերն է, ինչպես պնդում են, զայրանում է և ողորմում: Իսկ որքանով մերը պետք է լինի միակ Ամենակարող Կատարելությունը, ապա ստացվում է, որ կամ մեր Արարիչը՝ Աբսոլյուտ չէ, որ հակասում է նախնական պայմանին,- այդ բառերով նա խորամանկ նայեց Մումին,- կամ էլ մեր տրամաբանությունը այս հարցում իսկապես անհրաժեշտ չէ ճշմարտության հասկացման համար, որտեղ առավել տեղին համարվում է հավատը:
- Կամ էլ,- հաստատեց նրա դատողությունը Մումը,- այն մարդկանց մոտ ովքեր կասկածում են Կատարելության լիարժեքությանը, ունեն այլ Արարիչ:
Ճամփորդը որպես պատասխան միայն ժպտաց:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Ամերիկա Մարգարեություն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան