Առաջին անգամ, երբ ես գնացի ընդունման Խորխեյի մոտ, ես գիտեի, որ նա ընդհանրապես սովորական հոգեթերապևտ չէ: Կլաուդիան, ով ինձ խորհուրդ էր տվել, զգուշացրել էր, որ «Հաստլիկը», ինչպես նա նրան անվանել էր, «մի փոքր առանձնահատուկ» տիպի է (sic):
Ինձ արդեն ձանձրացրել էր սովորական հոգեթերապիան, հիմնականում ամիսներով ձանձրույթից տանջվելը հոգեվորլուծողի բազմոցին: Ահա, թե ինչու ես զանգեցի և ընդունման գրանցվեցի:
Իմ առաջին տպավորությունը գերազանցեց բոլոր սպասումներս: Նոյեմբերյան շոգ օր էր: Ես հինգ րոպե շուտ էի եկել, և շքամուտքի մոտ սպասում էի մինչ նշանակված ժամը:
Ուղիղ հինգն անց կես ես զանգեցի:
Հնչեց դոմաֆոնի ձայնը, ես հրեցի դուռը, մտա և բարձրացա տասներորդ հարկ:
Սպասեցի միջանցքում:
Էլի սպասեցի:
Էլի մի քիչ էլ սպասեցի:
Եվ էլի ու էլի սպասեցի:
Իսկ երբ հոգնեցի սպասելուց, բնակարանի զանգը տվեցի:
Դուռը իմ առջև բացեց մեկը, ով հագած էր ջինս, ինչպես պիկնիկի գնալուց, թենիս խաղալու համար նախատեսված կոշիկներ և վառ նարնջագույն ֆուտբոլկա:
- Ողջույն,- ասաց նա:
Պետք է խոստովանեմ, որ նրա ժպիտը հանգստացրեց ինձ:
- Ողջույն,- պատասխանեցի ես:- Ես Դեմիանն եմ:
- Այո, ես այդպես էլ հասկացա: Իսկ ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ էիր դու այդքան երկար բարձրանում: Դու մոլորվե՞լ էիր:
- Ոչ, ես արագ եմ բարձրացել: Ես չէի ուզում զանգել, որպեսզի չանհանգստացնեմ, հնարավոր է այդ պահին ձեզ մոտ ուրիշ այցելու լիներ......
- Որպեսզի «չանհանգստացնե՞ք»,- կրկնօրինակեց նա ինձ՝ մտահոգված օրորելով գլուխը..... եվ կարծես ինքն իր հետ խոսելով, շարունակեց. - քեզ մոտ, երևի, կյանքում ամեն բան հենց այսպես է դասավորվում......
Ես կորցրել եմ խոսքի պարգևը:
Դա նրա երկրորդ ֆրազան էր իմ հասցեին և, անկասկած, նա ասաց մի շատ ճիշտ բան, բայց...
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Միայնակ կղզին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան