Մի կախարդված թագավորությունում, որտեղ մարդու ոտք չէր դիպչել, կամ էլ հնարավոր է, լրիվ հակառակը, որտեղ մարդիկ ճանապարհորդներ են դառնում, առանց նկատելու… ……
Հեքիաթային թագավորությունում, որտեղ անիրականը դառնում է իրական…..
Կար…..
Հրաշալի մի լճակ:
Կամ էլ ավելի շուտ ծովալճակ՝ մաքուր ջրով, որտեղ լողում էին ամեն հնարավոր գույներով ձկները և ուր շողշողում էին կանաչ գույնի բոլոր նրբերանգները……..
Թախիծն ու զայրույթը մոտեցան այդ հեքիաթային ջրատարածքին, որպեսզի միասին լողային:
Երկուսն էլ հանեցին հագուստներն ու մերկ մտան ջուրը:
Զայրույթը սովորության համաձայն շտապում էր (ինչը միշտ իր հետ լինում է), արագ լողաց և ավելի արագ դուրս եկավ ջրից….
Բայց զայրույթը կույր է, կամ համենայնդեպս, պարզորոշ չի տեսնում տեղի ունեցողը: Դրա համար էլ, նա շտապելով հագավ այն հագուստը, որը մոտ էր….
Իսկ հագուստը պարզվեց, որ իրենը չէր,այլ թախիծինը:
Հանգիստ, անվրդով, ինչպես միշտ, տխրությունը վերջացրեց լողալը և առանց շտապելու, կամ էլ եթե հստակ ասենք, իրեն հաշիվ չտալով, որ ժամանակը գնում է, դանդաղ և ծուլորեն դուրս եկավ լճակից:
Ափին նա նկատեց, որ իր հագուստը չկա:
Իսկ ինչպես բոլորին հայտնի է, ամենից շատ տխրությունը չի սիրում մերկ մնալ: Դրա համար էլ նա հագավ այն հագուստը, որ գտավ լճի ափին՝ զայրույթի հագուստը:
Ասում են, որ դրանից հետո հաճախ կարելի է տեսնել կատաղությանը կույր, դաժան, բարկացած և սարսափելի: Բայց եթե ուշադիր նայենք նրան, ապա կարելի է նկատել, որ զայրույթը, որին մենք տեսնում ենք, ընդամենը դիմակ է և զայրույթի հագուստի տակ թաքնված է թախիծը:
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Փոքրիկ սենյակ բարձունիքն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան