Մեկը մի մարդու մոտ հյուր է գնում և խնդրում՝
- Սովորացրո՛ւ ինձ ապրել,օ՜, իմաստուն:
- Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես իմաստուն եմ- զարմացավ տանտերը:
- Այդպես ինձ ասաց աղքատ դեկխանինը, որ ցույց տվեց ինձ ճանապարհը:
- Աղքա՞տ: Ես օգնել եմ նրան՝ առաջարկելով ավանակ: Բայց եթե ես ասեմ, որ իր աղքատության կեսը նա պարտական է սեփական ծուլությանը, նա կպատասխանի, որ ես կուրացել եմ, երբեք չեմ տեսել՝ ո՞վ է նա, ինչպե՞ս է ծնվել և ինչպիսի՞ կյանք է իրեն նախապատրաստել ծնված օրվանից:
- Բայց այդպես ասաց նաև վաճառականը շուկայի հրապարակում:
- Ես նրա մոտից եմ գնումներ անում: Բայց եթե ես ասեմ, որ իր հարստության կեսը նա պարտական է խաբեությանն ու ժուլիկությանը, նա կպատասխանի, որ ես կուրացել եմ, միթե՞ չեմ տեսնում, որքան ուժ, առողջություն և անդադար աշխատանքի արդյունք է նա դրել իր գործի բարգավաճման համար:
- Նույնիսկ փադիշահը հիշատակեց քո մասին….
- Ես հարգում եմ մեր փադիշահին և չեմ թաքցնում դա: Բայց եթե ես ասեմ, որ իր կախարդանքի կեսը նա պարտական է հալածված և իրավազուրկ հպատակներին, նա կպատասխանի, որ ես կուրացել, եմ, միթե՞ չեմ տեսնում, ինչպես են մարդիկ տարեց տարի ավելի լավ ապրում: Նա ինձ կպատժի:
- Ես հասկացա՜, հասկացա՜,- բղավեց հյուրը: - Դու ուզում ես ասես, որ ամեն մեկը ունի իր երկրորդ կեսը, որի մասին չպետք է մոռանալ, և ոչ էլ պետք է խոսել այդ մասին….
- Ես ուզում եմ ասել, - տանտերը ընդհատեց հյուրին,- որ իմաստունը ապրում է լանջի բարձունքում: Դու եկել ես ոչ ճիշտ հասցեով:
Եվ լուռ ավելացրեց.
- Հետաքրքիր է, եթե ասել իմաստունին, որ իր իմաստության կեսը' դա……
Պավել Անտիպովից
Յացեկ Էրկա "Օվկիանոսային խոհանոց"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան