Ժայռերից սկիզբ առնող հզոր գետը հոսեց դեպի մարգագետին, դանդաղեցրեց ընթացքը և նայեց շուրջբոլորը: Տեսավ գեղեցկուհի-գետակին և սիրահարվեց նրան առաջին հայացքից:
- Արի՛ միաձուլվենք,- մեծ եռանդով ասաց նա:
- Լավ, - ամոթխած շշնջաց գեղեցկուհի-գետակը և ճամփա բացեց դեպի ժայռերից հոսող հզոր գետը:
Միաձուլումը նրանց երանություն և երջանկություն պարգևեց:
Այսպես, նրանք սլացան առաջ՝չիմանալով, թե ուր են հոսում: Առջևում նրանք հավերժությունն էին տեսնում:
Բայց ահա մարգագետնում ժայռից հոսող գետը հանդիպում է մեկ այլ գետակի: Ցանկացավ միախառնվել նրա հետ:
- Ես սիրեցի մեկ ուրիշին, մենք պետք է բաժանվենք,- ասաց նա գեղեցկուհի-գետակին:
Գեղեցկուհի –գետակը լացակումեց: Հանուն հզոր գետի նկատմամբ ունեցած սիրո՝ նա պատրաստ էր իրեն զոհաբերել, բայց.
- Չեմ կարող,- ասաց նա:
- Ինչու՞,- զարմացավ ժայռից հոսող գետը,- տե՛ս ինչքան տարածություն կա մարգագետնում, ուղղիր ընթացքդ այն կողմ, ուր կցանկանաս…
- Մարդիկ կարող են այդպես բաժանվել, որովհետև համարում են միմյանց երկրորդ կես կամ ամուսիններ, բայց մենք միախառնվեցինք մեկ ամբողջության մեջ և բաժանվել այլևս չենք կարող…
- Ա՛յ կտեսնես, ինքս կհեռանամ քեզանից, զայրացավ ժայռից հոսող գետը և սկսեց իր համար նոր հուն փորել այլ ուղղությամբ: Բայց հենց կարծեց, թե արդեն բաժանվել է գեղեցկոհի-գետակից, զգաց նրա ներկայությունը և՛ հին հունի մեջ, և՛ այստեղ՝ նոր հունի մեջ:
Նորից բաժանվեց՝ հեռվում թողնելով նեղ առու: ‹‹Ահա և բաժանվեցինք››,- մտածեց նա: Բայց շուտով նորից զգաց, որ ոչինչ չի ստացվում, նա միայն մասնատում է իր հոգին և ստիպում է գեղեցկուհի-գետակին նույնպես մասնատել իր հոգին: Այժմ գեղեցկուհի-գետակը հոսում է այստեղ, այնտեղ և ամենուր, իսկ հոգու մասնիկները ավելի ու ավելի մեծ տխրություն ու ցավ են զգում:
Ժայռից հոսող գետը սկսեց մտորել. ‹‹Ահա թե ինչպիսին է Արարչի օրենքը՝ գետերի միախառնումը կարող է միայն ընդմիշտ լինել: Իսկ ինչո՞ւ է այդպես, դա պատի՞ժ է››: Բայց շուտով հասկացավ, որ Արարիչը ոչ թե պատժում է իրեն, այլ ուզում է, որ նա սովորի սիրել և լինել նվիրված:
Իսկ ո՞ւմից նա սովորի:
Այն փոքրիկ գեղեցկուհի-գետակից, ում հետ նա արդեն միասնություն է կազմել և ով իրեն ոգեշնչում է: Նրանք վերադարձան իրենց հին հունի մեջ՝ ճանապարհին միանալով իրենց մասնատված հոգու պատառիկներին և վերականգնելով դրանք: Նրանք զգում էին , թե ինչպես է վերադառնում իրենց թարմացած երջանկությունը և երանության զգացումը:
- Դու ստեղծված ես սխրագործության համար, իրականացրո՛ւ այն,- շշնջաց գեղեցկուհի գետակը իր սիրելիին:
Գեղեցկուհի-գետակը սլացավ առաջ, գահավիժեց ջրվեժից և միախառնվեց ծովի հետ…
Մարդիկ կախարդված նայում էին այդ ջրվեժին:
- Ինչպիսի՜ զորեղ ուժ,- զարմացան տղամարդիկ:
- Ինչպիսի՜ գեղեցկություն,-հիացան կանայք:
Բայց մարդիկ ի վիճակի չէին ջրվեժի միջոցով հասկանալ ‹‹միաձուլում›› հասկացությունը, որը հզորության և գեղեցկության պատճառն է: Նրանցից շատերը՝ այս գեղեցիկ տեսարանը վայելելուց հետո, շտապում էին իրենց փաստաբանների մոտ՝ ‹‹ձևակերպելու›› գործարանները, չհասկանալով, որ կարելի է բաժանվել, բայց միաձուլվելուց հետո բաժանվել չի կարելի:
Այսպիսին է արարչի օրենքը:
Շալվա Ամոնաշվիլիից
Յացեկ Էրկա "Ամենքին իրենը"
Օրվա առակը՝ Արարչի օրենքը - 31 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան