Ապրում էր մի սովորական հովիվ: Ինքն էր իրեն այդպես անվանել: Շրջապատի համար նա տարօրինակ էր թվում: Ինչու էր տարօրինակ, քանի որ ամեն առավոտ՝ արևի առաջին ճառագայթների հետ, հովիվը դուրս էր հանում հարթ մարգագետնիններ իր երևակայական նախիրը, որը բնավ էլ գոյություն չուներ, և պահում նրանց մինչ խոր գիշեր:
Մարդիկ հովիվի վրա ծիծաղում էին: Խոսում էին, որ հովիվը խելքը թռցրել է: Կշտամբեցին նրան և խելագար անվանեցին: Իսկ Հովիվը չվիրավորվեց նման բառերից և միայն ասաց.
- Ձեզանից յուրաքանչյուրը նույնքան խելագար է, որքան և ես: Միայն թե, դուք դա չեք նկատում: Խելագարների մեջ հիվանդը նա է, ով առողջ է: Մենք բոլորս էլ հովիվներ ենք ծնված օրվանից: Մենք սովոր ենք նախիր վարելու: Իսկ մեր նախիրները անտեսանելի են՝ ճիշտ այնպես, ինչպես անհաշիվ երազանքները: Վաղ արևածագից մինչ ուշ գիշեր մենք երազելով մտածում ենք, թե ապրում ենք:
Եվ ճիշտ ենք մենք, ինչպես ես ասեցի՝ մենք ծնված օրվանից ենք հովիվներ, դրա համար էլ չենք հրաժարվում մեր նախիրներից: Ես ամաչելու բան չունեմ: Ես բաց խոստովանում եմ, որ ծնված օրվանից հովիվ եմ եղել, հովիվ էլ կմեռնեմ, քանի որ ես չեմ սովորել ապրել այլ կերպ: Նրա համար, որպեսզի հովիվ չլինել, հարկավոր է և նախիր չունենալ:
Կլոդ Վերլինդ "Պոետը"
Օրվա առակը՝ Հովիվը և իր անտեսանելի նախիրը - 09 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան