Կախելով ճկուն վիզը ջրի հայելու կողմ, կարապը երկար նայում էր իր արտացոլմանը: Նա հասկացավ ձմեռվա ցրտերի նման իր ամբողջ մարմնով անցնող հոգնածության և դողի պատճառը:
Հիմա նա հաստատ գիտեր, որ իր ժամն է և եկել է ժամանակը կյանքին հրաժեշտ տալու:
Նրա փետուրները նույնքան գեղեցիկ էին ու սպիտակ, ինչպես երիտասարդ տարիներին: Նրան հաջողվել էր անբիծ մաքրության մեջ պահել իր հագուստը, անցնելով կյանքի դժվարությունների ու փորձությունների, ձմռան ցրտերի և սառնամանիքների միջով:
Եվ հիմա նա պատրաստ էր հանգիստ և արժանապատվությամբ վերջացնել իր օրերը:
Ճկելով իր գեղեցիկ պարանոցը, նա դանդաղ և վսեմ լողալով մոտեցավ լացող ուռենուն, ում ստվերի տակ սիրում էր անց կացնել ամառվա տափը:
Երեկո իջավ և մայրամուտն իր բոսորով ներկեց լճի հանգիստ ջրերը:
Խոր երեկոյան լռության մեջ լսվեց կարապի երգը: Նախկինում երբեք կարապը չէր երգել այդպիսի սրտառուչ անկեղծությամբ և թախծով: Նա ոգևորված երգում էր դեպի բնության, երկնքի, ջրի, հողի նկատմամբ իր սիրո մասին...
- կարպը երգում է, - շշնջացին հրաժեշտի երգով զմայլված ձկները, թռչունները և դաշտերի ու անտառների այլ բնակիչներ: - Սա մահացող կարապի երգն է:
Նուրբ և տխուր երգը արձագանքեց ամբողջ շրջանով և մահացավ արևի վերջին ճառագայթների հետ:
Լեոնարդո դա Վինչի
Կլոդ Վերլինդ "Տոհմածառ"
Օրվա առակը՝ Կարապը - 24 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան