Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները:


Արգենտինայի հավաքականը մրցելու է Բելգիայի ընտրանու հետ:


Այս երկու հավաքականները վստահ հաղթանակներ են տարել ընթացիկ առաջնությունում անցկացված բոլոր չորս խաղերում:


Իհարկե, Բելգիայի հավաքականում չկա Լիոնել Մեսսի նման վառ ընդգծված առաջատար, ով արգենտինացիների շարժիչ ուժն է, բայց այս թիմն էլ աչքի է ընկնում կոլետիվ խաղով ու համառությամաբ:


Արգենտինայի ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են նախապատրաստված ու կայուն ֆուտբոլ են խաղում ամբողջ 90 րոպեների ընթացքում: Բելգիացիներն այս առաջնության առաջին խաղակեսերում դեռևս գնդակ չեն խփել՝ բոլոր վեց գնդակաները հեղինակելով երկրորդ կեսում:


Vivaro-ն խաղի ֆավորիտ է համարում Մեսսի թիմին:


Հոլանդիա-Կոստա-Ռիկա խաղում նույնպես ֆուտբոլային մասնագետները կողմնորոշված են՝ առաջնությունը տալով եվրոպացիներին:


Հոլանդացիները հաղթանակ են տարել այս առաջնության բոլոր խաղերում ու, հազիվ թե, դա անականկալ համարվի: Այս առաջնության իսկական հայտնությունը հենց կոստառիկացիներն են, ովքեր առաջին տեղը զբաղեցրին ՙՙմահվան խմբում՚՚՝ պայքարից դուրս թողնելով իտալացիներին ու անգլիացիներին: Կոստա-Ռիկայի հավաքականն, իհարկե, դժվարությամբ հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը՝ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով Հունաստանի հավաքականին:


Հոլանդացիներն արդյունավետ ֆուտբոլ են խաղում, նրանց կազմում կան այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Ռոբին վան Պերսին, Արյեն Ռոբբենը, Մեմֆիս Դեպայը: Կոստա-Ռիկայի հավաքականում հատկապես վտանգավոր է Բրայան Ռուիսը, ով երկու գնդակի հեղինակ է դարձել:


Հոլանդիան առաջնության ամենաարդյունավետ հավաքականն է ու հատկապես անկասելի է երկրորդ խաղակեսերում: Կոստառիկացիները նույնպես իրենց 5 գնդակներից չորսը խփել են երկրորդ կեսում:


Մի խոսքով՝ մեզ սպասում են դրամատիկ խաղեր, գուցե նաև՝ ինտրիգներ....

 

 

Սուրեն Սուրենյանց