Այսօր E եւ F խմբերում տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները:


E խմբի միանձնյա առաջատար Ֆրանսիայի հավաքականը, որը երկու հաղթանակ է տարել, ուժերը չափելու է Էկվադորի ընտրանու հետ: Ֆրանսիացիներին ընդամենը մեկ միավոր է պետք՝ առաջին տեղով 1/8 եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու համար:


Երեք միավոր ունեցող էկվադորցիներին, սակայն, ոչ-ոքին կարող է և չբավարարել, որովհետև նույնքան միավոր ունեցող Շվեյցարիայի հավաքականը փորձելու է հաղթել խմբի հետնապահ Հոնդուրասի ընտրանուն: Ի դեպ, Vivaro-ի մասնագետները չեն էլ կասկածում, որ շվեյցարացիներն այսօր հաղթելու են, սակայն նույն համոզումը չունեն Էկվադորի հավաքականի մասով:


F խմբի առաջատար Արգենտինայի հավաքականը, որն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, այսօր մրցելու է Նիգերիայի ընտրանու հետ, որն ունի չորս միավոր: Եթե խաղն ավարտվի ոչ-ոքի, նիգերացիները նույնպես հաղթահարում են խմբային արգելքը: Ֆուտբոլային մասնագետները, սակայն, կանխատեսում են աֆրիկացիների պարտությունը:


Այդ դեպում՝ նրանց կարող է հավասարվել 1 միավոր ունեցող Իրանի հավաքականը, եթե, իհարկե, կարողանա հաղթել Բսոնիա-Հերցեգովինայի հավաքականին: Ֆուտբոլային աշխարհում, սակայն, իրանական հրաշքին չեն հավատում:

 

 

Սուրեն Սուրենյանց