Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կկայանա երեք հանդիպում։


E խմբում միմյանց հետ կմրցեն Շվեյցարիան ու Էկվադորը և Ֆրանսիան ու Հոնդուրասը, իսկ F խմբում կկայանա Արգենտինա – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։


Շվեյցարիա- Էկվադոր խաղում բացահայտ ֆավորիտ չկա, բայց մասնագետները գերապատվությունը տալիս են եվրոպացիներին: Մարզական առումով՝ ինտրիգ առկա է միայն այս խաղում:


Օրվա հաջորդ երկու խաղերում՝ ֆավորիտներն ակնհայտ են ու մեզ մնում է հիանալ արգենտինացիների հարձակողական գեղեցիկ խաղով կամ ծանոթանալ ֆրանսիացիների զգալիորեն նորացված հավաքականի ներուժին:

 

 

Սուրեն Սուրենյանց