Այսօր C եւ D խմբերում մեկնարկում է երկրորդ տուրը:


C խմբում տեղի է ունենալու խմբի առաջատարների՝ Կոլումբիայի ու Կոտ դը Իվուարի հավաքականների հանդիպումը:


Մասնագետները կարծում են, որ այս խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն կոլումբացիները՝ թեև չմոռանանք, որ նրանց մրցակիցներն առաջին խաղում հաղթանակ են տարել ճապոնացիների նակատմամբ:


Այս խմբում տեղի է ունենալու նաև հետնապահների հանդիպումը:


Մասնագետները կարծում են, որ Ճապոնիայի հավաքականը հաղթելու է հույներին:


Մեկ խաղ էլ տեղի է ունենալու D խբում:


Մրցելու են նախորդ տուրի անհաջողակաները՝ Ուրուգվայի ու Անգլիայի հավաքականները: Մեծ են համարվում բրիտանացիների հաղթելու հնարավորությունները:

 

 

Սուրեն Սուրենյանց