Գերմանիա-Ֆրանսիա խաղով այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը:
Չեմ կարողանում բառերով նկարագրել այն հույզերն ու ապրումներն, որն ունեմ այս խաղի հետ կապված:
Գերմանիայի հավաքականը իմ ֆուտբոլային կուռքն է, հավաքական, որ ցանկացած խաղի 90 րոպեն ինձ պահում է լարվածության մեջ:
Ֆրանսիայի ընտրանուն միշտ հարգել եմ՝ գնահատելով նրա կրեատիզմը:
Գերմանիյանի հավաքականն ինձ համար միշտ ասոցացվում է Լոթար Մատթեուսի թիմի, Ֆրանսիան՝ Զինեդին Զիդանի մեծության հետ:
Ասյօր հանդիպում են այդ երկու հավաքականները, որոնցից մեկը դուրս է մնալու պայքարից՝ մյուսի համար գուցե ապահովելով չեմպիոնության ճանապարհը:
Երկու հավաքականն էլ՝ մինչ այս խաղն, ունեն երեքական հաղթանակ ու մեկ ոչ-ոքի, երկուսն էլ 1/8 եզրափակիչում հաղթահարել են աֆրիկյան հավաքականների արգելքը, բայց գերմանացիներն՝ անսովոր դժվարությամբ:
Երկու թիմերում ել խաղում են ֆոտբոլիստներ, ովքեր կարողանում են հաջողությամբ եզրափակել խաղընկերների գրոհները. Գերմանիայի հարձակվող Թոմաս Մյուլլերը դարձել է չորս, ֆրասիացի Կարիմ Բենզեման ՝ երեք գոլի հեղինակ:
Երկու հավաքականներն էլ հավասար ֆուտբոլ են խաղում ամբողջ խաղի ընթացքում, սակայն ավելի արդյունավետ են գործում երկրորդ խաղակեսում:
Vivaro-ի մասնագետները կանխատեսում են անզիջում մրցակցություն՝ մի փոքր գերապատվությունը տալով ֆրանսիացիներին:
Օրվա հաջորդ՝ Բրազիլիա-Կոլումբիա խաղում կանխատեսվում է տանտերերի հաղթանակը: Չնայած նրան, որ կոլումբացիներն այս առաջնության հայտնություն են ու մինչև հիմա միայն հաղթանակներ են տարել:
Իհարկե, Բրազիլիայի հավաքականում բազմաթիվ են աստղերը, Նեյմարի պես դիպուկահարները, Բայց Կոլումբիան էլ՝ թիմային գեղեցիկ խաղ ունի ու Խամես Ռոդրիգեսի նման ֆանտաստիկ ֆուտբոլիստ, ով այս առաջնության միանձնյա ռմբարկուն է:
Երկքու հավաքականներն էլ խաղում են արդյունավետ ֆուտբոլ, կոլումբացիները՝ հատկապես երկրորդ կեսում:
Այսօր մեզ սպասում է ֆուտբոլային թեժ երեկո....
Սուրեն Սուրենյանց