Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Նիգերիա հանդիպումով մեկնարկում է ֆուտբոլային այսօրվա օրը:
Ֆրանսիայի հավաքականը վերելքով է անցկացրել խմբային մրցաշարը՝ իր ակտիվում գրանցելով երկու խոշոր հաշվով հաղթանակ ու մեկ ոչ-ոքի: Հավաքականի շեշտված ռմբարկուն Կարիմ Բենզեման է՝ երեք գնդակով:


Խմբային խաղերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆրանսիացիներն արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում թե առաջին եւ թե երկրորդ խաղակեսերում, ինչ խոսում է հավաքականի կայուն խաղի մասին:


Ֆրանսիացիները պաշտպանությունում անփույթ են գործում խաղավերջին. համենայն դեպս, խմբային խաղերի երկու գոլորը նրանք բաց են թողել վերջին 15 րոպեներին:


Նիգերիայի հավաքականը նման փայլուն խմբային ցուցանիշներ չունի. մեկական հաղթանակ, պարտություն եւ ոչ-ոքի: Բայց այս թիմն ունի հարձակվող, ով կարողանում է գնդակ խփել. հավաքականի երեք գոլերից երկուսը խփել է Ահմեդ Մուսան:


Vivaro-i մասնագետները չեն կասակածում, որ այս խաղում հաղթելու են ֆրանսիացիները:


Գերմանիա-Ալժիր խաղում էլ՝ նրանք բացահայտ ֆավորիտ են համարում եվրոպացիներին:


Գերմանացիները խմբային մրցաշարում վաստակել են 7 միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Հատկապես արդյունավետ է գործում այս թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերն, որի ակտիվում գրանցված է չորս գնդակ:


Այս հավաքականն նպատակային ու արդյունավետ է գործում ամբողջ խաղի ընթացքում հավասարապես:


Ալժիրի հավաքականն անկայուն խմբային մրցաշար է անցկացրել՝ մեկական հաղթանակ, ոչ-ոքի ու պարտություն:

Այնուամենայնիվ հարձակման գծում ունի առաջատար. Իսլամ Սլիմանին խփել է երկու գնդակ:


Աֆրիկացիներն ավելի արդյունավետ են առաջին կեսում, իսկ պաշտպանությունում ավելի շատ վրիպում են երկրորդ 45 րոպեներին:


Հուսանք՝ այսօր գոլառատ ֆուտբոլի ականատես կլինենք:

 

 

Սուրեն Սուրենյանց