1/8 եզրափակիչի Հոլանդիա-Մեքսիկա խաղով մեկնարկում է ֆուտբոլային հերթական օրը:
Հոլանդիայի հավաքականը խմբային խաղերը փայլուն անցկացրեց, հաղթանակ տարավ բոլոր երեք խաղերում՝ խփած 10 գնդակով դառնալով խմբային մրցաշարի ամենաարդյունավետ թիմը: Այս հավաքականի բոլոր օղակները ներդաշնակ են գործում. թիմն ունի հրաշալի կատարողներ, ֆուտբոլիստներ, ովքեր հաջողությամբ եզրափակում են գրոհները: Համոզված եմ, որ այսօր էլ ականատեսը կլինենք Ռոբին վան Պերսիի, Արյեն Ռոբբենի, Մեմֆիս Դեպայի գեղեցիկ անցումներին ու նպատակային հարվածներին:

 


Հոլանդիայի հավաքկանն ավելի արդյունավետ է գործում երկրորդ խաղակեսում. խմային առաջնության խաղերի վիճակագրությունը հուշում է, որ հոլանդացիների ակտիվում գրանցված 10 գոլերից ութը բաժին է ընկել հենց խաղերի երկրորդ հատվածներին:

 


Մեքսիկայի հավաքականը նույնպես վերելքով է անցկարցրել խմբային մրցաշարը, տոնել է երկու հաղթանակ ու միայն բրազիլացիների հետ հանդիպումն է ավարտել ոչ-ոքի: Մեքսիկացիները չունեն ընդգծված ռմբարկու, բայց թիմային գեղեցիկ ֆուտբոլ են խաղում: Հատակապես գրագետ է գործում մեքսիկացիների պաշտպանությունը, իսկ նրանց դարպասապահ Գիլերմո Օչոան, թերևս, լավագույնն է այս առաջնությունում:
Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներն այս առաջնության բոլոր չորս գոլերը խփել են 60-ից 90-րդ րոպեների միջակայքում:

 


Vivaro-ի մասնագետները կանխատեսում են լարված հանդիպում, բայց ավելի գերադասելի են համարում հոլանդացիների շանսերը:


Լարված հանդիպում է կանխատեսվում նաև Կոստա-Ռիկա-Հունաստան խաղում, որում հավաքականների շանսերը գրեթե հավասար են գնահատվում:


Խմբային արգելքը կոստա-ռիկացիները հաղթահարել են հեշտությամբ՝ վաստակելով 7 միավոր, հույները՝ մեծ դժվարությամբ՝ միայն վերջին խաղում 2:1 հաշվով հաղթելով Կոտ դը Իվուարի հավաքականին: Երկու թիմերն էլ չունեն ընդգծված ռմբարկուներ ու շեշտը դնում են կոլոկտիվ խաղի վրա:


Կոստա-Ռիկայի հավաքականն արդյունավետ ֆուտբոլ է խաղում հատկապես երկրորդ խաղակեսում: Հույների արդյունավետությունը խմբային խաղերում առանձնապես չենք տեսել(ընդամենը՝ երկու գնդակ), բայց արձանագրենք, որ այս հավաքականի պաշտպանությունն երկրորդ խաղակեսում բավականին խոցելի է
Ինչէ, այսօր ականատեսն ենք լինելու երկու լարված ու գրավիչ խաղի:

 

 

Սուրեն Սուրենյանց