Այսօր Արգենտինա-Շվեյցարիա ու Բելգիա-ԱՄՆ հանդիպումներով ավարտվում է 1/8 եզրափակիչ փուլը:
Արգենտինայի հավաքակաը 100%-ոց արդյունքով է հաղթահարել խմբային արգելքը, շվեյացարացիները տոնել են երկու հաղթանակ՝ պարտվելով միայն Ֆրանսիայի ընտրանուն:


Արգենտինայի հավաքականում խաղում են մի շարք աստղեր Լիոնել Մեսսիի գլխավորությամբ: Վերջինս, ի դեպ, խփել է 4 գնդակ: Շվեյացարիայի հավաքականի կիսապաշտպան Շերդան Շակիրին նույնպես ընդգծված ռմբարկու է. նրա ակտիվում գրանցված է երեք գնդակ:


Արգենտինայի հավաքականը խմբային խաղերի իր վեց գոլորից երկուսը խփել է առաջին 15 րոպեներին, ինչն ենթադրում է, որ թիմը խաղում է մրցակցի դարպասն արագ գոլ խփելու տակտիկայով: Շվեյացարացիներն իրենց յոթ գնդակներից հինգը խփել են երկրորդ խաղակեսում: Փոխարենը՝ շվեյցարացիներնն աառաջին խաղակեսում անհուսալի են խաղում պաշտպանությունում:


Vivaro-ն խաղի ֆավորիտ է համարում Արգենտինայի հավաքականին:


Բելգիա-ԱՄՆ խաղում էլ կանխատեսվում է եվրոպացիների հաղթանակը:


Բելգիայի հավաքականը հաղթել է խմբային բոլոր երեք խաղերում, ամերիկացիները վաստակել են ընդամենը չորս միավոր ու խմբային արգելքը հաղթահարել են ընդամենը խփած--բաց թողած գոլերի դրական հարաբեակցության շնորհիվ:


Բելգիացիները շեշտը դնում են կոլեկտիվ խաղի վրա, ԱՄՆ-ի հավաքկանում մյուսներից առանձնանում է Կլինտ Ջեմփսին, ով դարձել է երկու գնդակի հեղինակ:


Բելգիայի հավաքկան խմբային խաղերի իր բոլոր չորս գնդակները խփել է երկրորդ կեսին: Ամերիկացիները նույնպես արդյունավետ են խաղում երկրորդ խաղակեսում, սակայն նաև այդ հատվածում սխալներ են գործում պաշտպնությունում:


Մի խոսքով՝ այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակչի վերջին մասնակիցները:

 

 

Սուրեն Սուրենյանց