Այսօր D խմբում ավրտվելու է երկրորդ տուրը:
Մրցելու են Իտալիայի ու Կոստա-Ռիկայի հավաքականները՝ խմբի առաջատարները:
Կոստա-Ռիկայի հավաքականն առաջին տուրում անակնկալի հեղինակ է դարձել՝ հաղթելով Ուրուգվայի հավաքականին: Ըստ ամենայնի՝ ֆուտբոլային մասնագետները դա պատահականություն են համարում՝ առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտ համարելով իտալացիներին:
E խմբում նույնպես այսօր մրցելու են առաջատարները՝ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հավաքականները: Այստեղ էլ լարված պայքար է սպասվում՝ չնայած մասնագետների կանխատեսումներով՝ ֆրանսիացիների հաղթանակն երաշխավորված է:
Այսօր հանդիպելու են նաև այս խմբի հետնապահները. կանխատեսվում է, որ Էկվադորի համեմատաբար ուժեղ հավաքականը առավելության կհասնի Հոնդուրասի նկատմամբ:
Սուրեն Սուրենյանց