Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա F խմբի երկրորդ հանդիպումը՝ Իրանի ու Նիգերիայի հավաքականների մասնակցությամբ: Մասնակիցներն ավելի նախընտրելի են համարում աֆրիկացիների շանսերը՝ թեև այս երկու հավաքականներն էլ խմբային ֆավորիտներ չեն համարվում:
Այսօր մրցաշարը կմեկնարկի G խմբում, որում սպասվում է Գերմանիա-Պորտուգալիա գրավիչ ու տեսարժան հանդիպումը: Այս հավաքականները խմբի ֆավորիտներն են, իսկ այս խաղում՝ մասնագետներն ավելի մեծ են համարում գերմանացիների հաղթելու հնարավորությունները:
Մասնագետները գրեթե հավասար են համարում խմբի մյուս հանդիպման մասնակիցների՝ ամերիկացիների ու գանացիների հաղթելու շանսերը:
Սուրեն Սուրենյանց