Ֆուտբոլի աշխարհի առաջնության А ու B խմբերում հայտնի են դարձել մեկ ութերորդ եզրափակչի մասնակիցները: Փլեյ-օֆֆի առաջին զույգերն են՝ Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա-Մեքսիկա:
Այսօր երրորդ տուրի հանդիպումներ տեղի կունենան C ու D խմբերում:
C խմբում Կոլումբիայի հավաքականն արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր ու այսօր ուժերը չափելու է Ճապոնիայի հավաքականի հետ, որին խմբային արգելքը հաղթահարելու համար բացառապես հաղթանակ է պետք: Vivaro-ի մասնագետները, սակայն, կարծում են, որ ճապոնացիներն այդ խնդիրը լուծել չեն կարող:
Հունաստանի հավաքականը մրցելու է Կոտ դը Իվուարի ընտրանու հետ: Հույներն ունեն մեկ, նրանց մրցակիցները՝ երեք միավոր: Մասնագետները կարծում են, որ աֆրիկացիները հաղթանակ են տանելու, ու հենց նրանք էլ նվաճելու են մեկ ութերորդի ուղեգիր:
D խմբում Կոստա-Ռիկայի հավաքականն արդեն նվաճել է մեկ ութերորդի ուղեգիր ու մրցելու է Անգլիայի հավաքականի հետ, որը կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Այս խմբում երկրորդ ուղեգիրը վիճարկելու են երեքական միավոր ունեցող Ուրուգվայի ու Իտալիայի հավաքականները: Նրանց հանդիպումը լարված է լինելու, մանավանդ որ՝ մասնագետները գրեթե հավասար են համարում թիմերի շանսերը:
Սուրեն Սուրենյանց