Ռենկարնացիան հիշողոիթյան կորստի գրավական...
ՕԵԿ-ը հույսը դրել է ռենկարնացիայի վրա: Նա թվում է, թե այդ ճանապարհով մարդիկ կմոռանան ՕԵԿ անցյալը: Ոչինչ չի փոխվի ու ոչինչ չի ավելանա՝ ՕԵԿ-ը մնում է ՕԵԿ: Ինչո՞ւ պետք է անվանափոխվեր ՕԵԿ-Ը, այդ բազում «լուրջ» ՀԿ-ներև չէի՞ն կարող Օրինաց երկիր ստեղծել, թե պարտադիր վերածնունդ պետք է տեղի ունենար: Փյունիկն էլ է վերածնվում, բայց այդ թռչնի անունը չի փոփոխվում, առավել ևս ուրիշի անունը չի սեփականաշնորհում Փյունիկը:

 


Ադրբեջանական սոցցանցերում կրկին հիստերիա է բարձրացել: Նրանք հիշել են Խոջալույի դեպքերն ու կրկին հայերին մեղադրում են ցեղասպանության մեջ: Իհարկե մարդկային կորուստներն աշխարհի համար ցավ են ու ցավ տեսած Հայերը դժվար թե կանանց ու երեխաներին ոչնչացնեին: Այ ազերները վստահաբար կանեին նման բան:Ալիևը մի փոքրիկ նյուանս է բաց թողել: Խոջալուի դեպքերից մեկ օր առաջ ադրբեջանական մամուլը արդեն տարածել էր լուրեր, թե Խոջալույում հայերը մասայաբար մարդկանց են սպանել: Հետևույթունները թողնենք մեր հարևաններին:

 


Գրադարանի շենքի հերթն էլ հասավ: Հին Երևան ենք կառուցելու խոստումն էլ կարծես 8 սարի ետևում է: Ես էլ ասեմ ինչո՞ւ է ՕԵԿ-ը ընտրել Ռենկառնացիայի հայերեն տարբերակը: Դու մի ասա նրանք ուզում են վրածնել Հին Երևանը: Գիդեմ պաթեթիկ ստացվեց, բայց պետք է չէ՞ ինչ-որ ձևով լավատեսությունը պահեմ, թե չէ Երևանից մենակ Նարեկ Սարգսյանի արձանը կմնա մատենադարանի փոխարեն:
Թուրքիայում դեպքերն անասելի արագությամբ են զարգանում: Պատերազմի թաթերաբեմ է դարձել Ստամբուլը: Ստամբուլը Թուրքիայի տնտեսական կենտրոնն է, առևտրականների հանգրվանը, տուրիստների այցելատեղին ու այս դեպքերը շատ լուրջ հարված կհասցնեն Թուրքիային: Ահա Էրդողանի վարած քաղաքականությունը: Թուրքիան ուզում էր խնդիրներ չունենալ հարևանների հետ: Բացի հարևաններից նա խնդիրներ ունի անգամ սեփական տանը:

 

Էդգար Խաչատրյան