Չափ ու սահման կա....


Երկու օր է ինչ քննարկվում է Արցախում տեղի ունեցած միջադեպը: Ոստիկանության պահվածքը իռացիոնալ էր ու ոչ մի տեսակ արդարացում չունի, մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն:Կարելի էր մի խումբ ոստիկան Երևանից ուղարկել, որ այնտեղի ոստիկանների ու «Հիմնադիր խորհրդարանի» մեջտեղում կանգներ ու նման բան թույլ չտային:Ինչ մնում է «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարություններին, որոնք կապված են ապրիլի 24-ի հետ ավելի քան դատապարտելի են: Ապրիլի 24-ին ով քաղաքական կոչեր ու միտինգներ անի՝ հենց ժողովրդիկ կողմից կարող է թարս ապտակի արժանանալ: Հեղափոխություն անող տղա եք, Մայիսի 24-ին արեք: Էրդողանը Գալիպոյա հորինել, Հայաստանի ներսում էլ քաղաքական դիվիդենտներ են ուզում շահեն ապրիլի 24-ին: Չափ ու սահման կա, ոչ ոստիկանները թող անցնեն ոչ էլ «Հիմնադիրի անդամները»:


Լուրեր են պտտվում, թե հարցաքննության ժամանակ նստած ռուսը Պերմյակովը չի եղել: Ես իհարկե հեռու կմնամ այդ ասեկոսեներից, բայց կխնդրեմ մասնագետներին ուղղակի անկախ ուսումնասիրություն անցկացնեն ու հստակ փորձագիտական եզրակածություն տան: Թե չէ Ֆբ-ում սաղ կրիմինալիստ փորձագետ են դարձել: Ասեմ այսպիսի նեղ մասնագետ դառնալու համար ՖԲ-ում ստատուս գրելը քիչ է:


ՓՄՁ ներկայացուցիչները հաստատուն քայլերով հաղթանակի նժարը իրենց կողմն են թեքում: Սա էլ երկրորդ անգամ օրենքը հետաձգվեց և պետք է լրամշակվի: Ինչ է ստացվում, օրենքը գրվում է, մարդիկ կարդում են, բացերը գտնում են, իրենց գործը թողում են, հանրահավաք են անում, որ հետաձգվի ու լրամշակի: Էէէ ժողովուրդ ջան օրենքը գրելուց հետո քիչ մը վրով անցեք, ոչ թե միանգամից շրջանառության մեջ դրեք, որ ոչ դուք նեռվայնանաք, ոչ մարդիկ ջղայնանան:


Հունվարի 31-ը Սուրբ Սարգսի՝ սիրո բարեխոսի, տոնն էր ու ՖԲ-ն հեղեցված էր սիրով ու հումորներով: Աստված տա բոլորի մոտ սերը շատ լինի ու ոչ թե ՖԲ-ում այլ իրական կյանքում: Հավատացեք դա շատ հաճելի բան է:

 

 

 
Էդգար Խաչատրյան