Երեկվանից չեն դադարում խոսակցությունները Գալիպոլիի մասին: Ըստ սկզբնական ինֆորմացիայի՝ այդ միֆական Գալիպոլիի 100 ամյակը չեղյալ էր հայտարարվել: Հետո այսպես կոչված «Ակոս» հայկական պարբերականի հետ զրույցում(ոչ պաշտոնական) Թուրքիայի ԱԳՆ-ն ասել էր, որ Գալիպլին ուժի մեջ է և չեղյալ չի հայտարարվել: Հիմա ի՞նչ է ստացվում.
միֆական Գալիպոլիի շուրջ է՛լ ավելի միֆական վարկածներ են պտտվում։ Առաջին հերթին զարմանալին այն է, որ ոչ մի պաշտոնական բան չկա ու չգիտես ինչու ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը ոչ թե իշխանական թերթի է հարցազրույց տալիս, այլ հայկական մի պարբերականի, որը վաղուց դադարել է հայանպաստ ինչ-որ բանով զբաղվել:
Ազատության Հրապարակի մասին խոսակցությունները չեն դադարում ու մարդիկ Ազատության Հրապարակի համար նոր տեր են ման գալիս: Այ ախպեր դուք մի էդ հրապարակին հարցրեք՝ ինքը նոր տեր ուզո՞ւմ է, թե՞ ոչ, որ մի հատ էլ դուք ձեզ ձեզ տերեր եք ման գալիս: Էդ հրապարակն իր անունը Թատերականից փոխեց Ազատության, որ մի քիչ ազատ լինի, իսկ դուք նորից ուզում եք Թատերական անունը վերադարձնել։ Թատրոնն ավարտված է և ինչպես մեր հարևան ռուսը կասեր «по домам, товарищи, по домам»:
Նաիրիտցիների հարցը պետք է լուծվի: Մարդկանց մի մասը մնաց առանց աշխատանք ու գոնե այդ մարդկանց գումարները պետք է վերադարձվի, որ նրանք գոնե որոշ ժամանակ ապրեն։ Էս ի՞նչ եմ ասում, գոյատևեն, որ գոնե մի տեղ աշխատանք գտնեն կամ տեսնեն ոնց են գլխների ճարը տեսնում: Հիմա որ նաիրիտցիները շատերի նման զոռբայության դիմեին՝ իրանց հարցն էլ կլուծվեր, բայց մարդիկ խելոք գնում կանգնում են, չեն վիրավորում ու իրենց արդար ձայնն են բարձրացնում:
«Զանգիր» նոր հավելվածը, կարող է հայերի համար ներքին լավ կապ դառնալ, եթե իհարկե շարունակեն կատարելագործել: Սա լավ սկիզբ է, բայց ոնց հասկանում եմ՝ դեռ կատարելագործվելու շատ տեղ ունի: Ստեղծեք որակով մի բան, անունը փոխեք, որպեսզի ամբողջ աշխարհից միանան ու սկսեք տարածել։ Համոզված եմ՝ այն իր տեղը կունենա շուկայում:
Էդգար Խաչատրյան