Հավատացյալ ազգ ենք արևմտյան միտումներով...
Աստիճանաբար եկեղեցիները ավելանում են ու երկրիս հարուստ մարդիկ ոնց որ մրցման մեջ լինեն: Եկեղեցի են սարքում ու դրանով կարծում են, թե մոտ են դառնում Աստծուն: Ինչևէ Աստված թող ընդունի նոր եկեղեցիները և օրհնի այնտեղ այցելող մարդկանց: Սակայն այս ամենի ֆոնին ոչ ոք չի մտածում, որ Եհովայի վկաները ու մնացած քայքայչ աղանդների ներկայացուցիչները մեզ կեղեքում են ու մեր հավատքն են քայքայում: Շատ հավատացյալ ազգ ենք, բայց արևմտյան միտումների պատճառով դիմագիծ ենք կորցնում:

 

Գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունները արդեն անհանգստացնող են դառնում: Փաստորեն ՀՀ-ում յուրաքանչյուր գազալցակայան կարող է ամեն վայրկյան պայթել: Հիմնարար ստուգման պետք է ենթարկվեն բոլոր գազալցակայանները, քանի-որ ոնց հասկանում եմ խաղտումները համատարած բնույթ են կրում ու աչքի տակով նայելուց հետո չես կարող ասել, որտեղ ինչ խնդիր կա: Պատկան մարմիններին կոչ եմ անում էլ ավելի հետևողական ու աչալուրջ լիներ ու տուգանքներով չսահմանափակել, որովհետև տուգանքից հետո ոչինչ չի շտկվում ու ահա պատկերը:

 

Հայաստանում բացի եկեղեցի սարքելուց կուսակցություն էլ են սարքում ու յուրաքանչյուր նոր ստեղծված կուսակցություն միանգամից իրան ընդդիմադիր է հռչակում: Շատ լավ կլինի, որ երկրում նորմալ ընդդիմություն լինի, բայց միանգամից ընդդիմադիր հռչակելն էլ մի բան չի: Մի քիչ գործ արեք, թող մարդիկ տեսնեն, հետո բոլորն էլ կհասկանան, որ դուք ընդդիմադիր եք: Մինչ կուսակցության անդամ լինելն անհատ մարդկանց ընդդիմադիր հայացքները դեռ երաշխիք չի, որ կոլեկտիվ ընդդիմություն արդեն կայացած փաստ է:

 

Էդգար Խաչատրյան