Ֆեյսբուքը երեկ և շաբաթ օրը...
Տարածաշրջանն ու մենք...
Բոլորս էլ տեղյակ ենք, որ ՀՀ սուպերմարկետներում ամեն ինչ էլ վաճառվում է՝ անորակ ապրանքից մինչև ժամկետնանց: Սա իհարկե պատկան մարմինների վատ աշխատանքի արդյունք է, բայց վերջին դեպքը կապված խտացրած կաթի հետ հավատ չի ներշնչում, սակայն եթե պարզվի, որ զինվորի փայի վրա բիզնես են զարգացնում՝ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Մաեստրոն իր ոճի մեջ է.«Սարսանգի զեկույցը, Սարսանգի մասին չէ», իսկ մենք անհանգստանում ենք, ԵԽԽՎ-ում մեղավորներ ու անմեղներ ենք փնտրում, դու մի ասա այդ զեկույցն առհասարակ մեր հետ կապ չունի փաստորեն՝ ուղղակի մենք մեզ ոգևորվել ենք: Հանգիստ ազգ իմ:
Թուրքիայի վերջին օրերի ագռեսիվ պահվածքը ճարահատյալ ինքնապաշտպանական քայլ է: 0 խնդիր հարևանների հետ ծրագիրը տապալվեց ու բոլոր հարևանների հետ խնդիրներից զատ Թուրքաիան այժմ խնդիրներ է ստեղծում իր հետ պետական սահման չունեցող երկրների հետ: Սա Էրդողանի համար դագաղի մեխերից ևս մեկն է:
Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Նրանք պաշտոնից հեռացրել են ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովին ու մեղադրական ճառեր են հնչեցնում ԵԽԽՎ-ի հասցեին: ԵԽԽՎ իռացիոնալ գործողություններից մենք էլ ենք դժգոհ, բայց երբ Ադրբեջանը կանխիկ գումարով գնում է ԵԽԽՎ որոշ պատգամավորների ու տապալվում է այ դա իրոք նյարդայնանալու առիթ է: Ինչո՞վ են որոշ ԵԽԽՎ պատգամավորներ տարբերվում կարմիր լապտերների փողոցում աշխատող մասնագետներից:
Էդգար Խաչատրյան