Պատրաստ ենք...
Շանթ 2015 զորավարժություններն ավարտվեցին: Ես որպես ՀՀ քաղաքացի համոզվեցի, որ Հայաստանը պատրաստ է արագ մոբիլիզացվելուն և պաշտպանվելուն, ինչու չէ նաև առաջ գնալուն: Բնակչությունը իրեն շատ ադեկվատ պահեց: Պանիկա չկար, չհաշված մի քանի հոգու: Ադրբեջանն էլ մեր փայլուն զորավարժություններից հետո, շատ արագ իր զորավարժություններն է սկսում, դե ինչ անեն, մեզանից ամեն ինչ քոփի անելով էլ ապրում են: Մշակույթը քոփի են անում, սա ինչ է որ չանեն:
Սահմանադրական փոփոխուիթյունների մասին էլ են ակտիվացել խոսակցությունները ու էլի մեջը նյութ չկա: Եղբայր կամ քույր իմ,եթե դեմ ես ինչո՞ւ ես դեմ, եթե կողմ ես ինչո՞ւ ես կողմ: Այս հարցերը պատասխան չեն ունենում հիմնականում: Լավ գոնե կարադացեե՞լ ես առաջարկվող փոփոխությունները: Իհարկե ոչ, բայց դե կամ կողմ ես կամ դեմ՝ չիմանալով ինչին: Այդպես ապրելը հեշտ է՞՞:
Սահմանային լարվածությունը որոշ լրատվականների համար քլիք հավաքելու միջոց է դարձել: Չե՞մ հասկանում, չե՞ք հասկանում, որ այդպես հայհոյանքների եք արժանանում: Ձեզ մի քիչ լայք տեսած պահեք էլի:
Ֆուտբոլային կրքերը չեն մարում: Հավաքականի անփառունակ մրցելույթները զայրացրել են բոլորին: Իսկ մարզչի ԺՊ-ն Գալուստ Գրիգորիչի տեղն էլ կարա ԺՊ աշխատի: Համենայն դեպս նույն ձեև անհասկանալի ու անիմաստ մտքեր են հայտնում երկուսն էլ: Հույս ունենանք էսքանից հետո էսօր թասիբով խաղ կտեսնենք:
Էդգար Խաչատրյան