Մայիսի 9-ը
Հաղթական ամիս է մայիսը մեզ համար: Մայիսյան հերոսամարտերը և հաղթանակները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ապրլը մեզ ավելի միասնական ու ամուր է դարձրել: Չի կարելի թերագնահատել Հայերնական մեծ պատերազմում տարած մեր հաղթանակը: Իմ ու քո պապերը այնտեղ կռվեցին , հաղթեցին, որ մենք մի քանի տասնամյակ հետո նույն արիությամբ արդեն ազատագրենք Արցախ աշխարհը, Շուշին:
Ադրբեջանցիները թե 70 տարի առաջ թե այսօր իրենց ֆալսիֆիկացիաներով են զբաղված: Կարմիր հրապարակում ադրբեջանական դելեգացիայից հետո անցնում էին մեր զինվորները:Հարևանները՝ արված լուսանկարում հեռացրել են հայկական դրոշը և փոխել են Կրեմլի պատերից մեկի դիզայնը՝ մեծ պատուհանի փողարեն մի քանի մանր պատուհաններ ավելացնելով:Ստորությունը մնում է ստորություն՝ դրա փոքրն ու մեծը չկա:
Ամենախելացի հաղորդմանը մասնակցում էին լրագրողները: Չեմ կարող ասել, որ բոլորն էլ փայլեցին իրենց գիտելիքներով, բայց պետք է ասեմ, որ հաճելի է, երբ տարբեր լրագրողներ, որոնք իրենց տարբեր ճակատներից են համարում պայաքրում են գիտելիքով ոչ թե վիրավորելով: Հաջողված հաղորդում էր: Կարելի է մեկ այսպիսի հաղորդում էլ ֆեյսբուքում ակտիվ մարդկանց մասնակցությամբ անցկացնել:
Էդգար Խաչատրյան