Ընտրությունները մեզ համար տոն են...
Սկսենք Թուրքիայի ընտրություններից ու միանգամից ցավակցենք Էրդողանին: Նրա կուսակցությունն այևս բացարձակ մեծամասնություն չունի և 42 տոկոս ընդամենն ունեցած ձայների քանակով չի կարողանա ազատորեն իրագործել իր մտածածը: Մի հատկանշական փաստ ևս կա: Այսուհետ Մեջլիսում 3 հայազգի պատգամավոր կլինի և հույս ունենք այս փաստն օգուտ կբերի Հայաստանին:
Հայաստանում էլ էին ընտրություններ կազմակերպել: Տեղ տեղ ընտրությունները թեժ էին, իսկ տեղ էլ կար ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր քան կարելի էր պատկերացնել: Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած անձանց և հույս ունեմ, որ իրենք իրենց պաշտոնն ինքնանպատակ չեն զբաղեցնի, իսկ պարտություն կրած թեկնածուներն այսպես թե այնպես պետք է իրենք կարողացածի չափով ծառայեն պետությանը:
Ռոբերտ Նազարյանն աչքիս Արևի հարված է ստացել: Դուրսն էլ անտանելի շոգ է: Կամ էլ տոկի հարվածը կողքով չի անցել: Ո՞նց կարող է մարդը խոսել լույսի թանկացման մասին , երբ ամբողջ ազգը մի շարք փաստեր բերեց, որ ՀԷՑ-ը ոչ թե թանկացման դիմում պետք է ներկայացն,ի այլ էժանացման: Ռոբերտ Նազարյան ջան հրաժարականի և վաստակած հանգիստը վայելելու Ձեր ժամանակն էլ մոտեցավ:
Պոլիտեխնիկում սեքս սկանդալի մասին լուրերը չեն հանդարտվում ու կրքերն էլ ավելի են թեժանում: Ես նորից եմ ասում, չեմ հավատում, որ ռեկտորն այդպիսի գրառման հեղինակ է: Բայց էս սերիալն արդեն դուրս չի գալիս, որովհետև կրթարանի շուրջ է ընդանում այս խոսակցությունները: Ի՞նչ պետք ա սովորեն ուսանողները՝ Ֆալսիֆիկացիանե՞ր, թե՞ հիմնարար սեքս սկզբունքներ:
Էդգար Խաչատրյան