Մարդը մնում ա մարդ՝ օդում, ջրում, թե Կարապի լճում...
Երեկ աշխարհը հայկական էր: Թուրքիան երևի իր ամենավատ երազում չէր տեսել այսպիսի մղձավանջ: Հռոմի պապի մատուցած պատարագի մասին խոսեցին աշխարհի ամենահեղինակավոր պարբերականները: Այդ պատարագը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկն է: Դրանով Հռոմի պապը քրիստոնյա և ուղղակի հավատացող մարդուն ցույց տվեց, որ մարդկության հանդեպ յուրաքանչյուր վատ գործողություն դատապարտելի է ու կարևոր չէ՝ մահմեդականներին են սպանել, թե քրիստոնյաներին:
Կգա՞ Պուտինը Հայաստան, թե ոչ: Սա կարևոր հարց է: Քրիստոնյաների առաջնորդ Հռոմի պապը հստակ ներկայացրեց Քրիստոնյա աշխարհի դիրքորոշումը: Հիմա հերթը քաղաքական դեմքերինն է ու այս պահին քաղաքական դեմքերից ամենաազդեցիկներից մեկը Պուտինն է ու նրա այցը Հայաստան միանգամից կտա շատ հարցերի պատասխան: Թուրքիան կհասկանա՝ թե՛ հոգևոր, թե՛ քաղաքական դաշտում պարտություն է կրում: Նույնիսկ մահմեդական աշխարհն է այս պահին խոսում Հայոց ցեղասպանության մասին ու թուրքիայի վատ հարաբերություններն իր հարևանների հետ մենք պետք է ի օգուտ մեզ օգտագործենք:
Քիմբերլի ջան, ազիզ ջան, լավ տղայա, ընդունում ենք: Քանյե Ուեսթի երեկվա համերգը Թուրքիայի համար երևի թե վերջնական հարվածն էր ու հիմա հաստատ թուրքերը տեսնում ու չգիտեմ ինչ են անում: Մարդը մարդ է մնում՝ օդում, ջրում, թե Կարապի լճում: Քիմն ու իր ամուսինը հիանալի ստիմուլ տվեցին հայերին, իսկ կարապի լիճը դարձավ համաշխարհային նշանակության լիճ:
Էդգար Խաչատրյան