Ընկեր ջան գինի լից...
94 տարի առաջ մարտի 15-ին հայ վրիժառուն զենքը պահեց թալեաթի ճակատին և սատկացրեց դրան: Իհարկե մահվան վճիռն արդար էր: Այդ պահին Սողոմոնի ձեռքով կրակում էր հայ ժողովուրդը ու սատկացնում էր մեկին, ով նախապատրաստել էր հայոց ջարդերը: Անցել է 100 տարի։ բայց հայ ժողովուրդը դեռ չի մոռացել իր նահատակներին և պահանջատեր է: Հիշում և պահանջում ենք:
Մեկնարկել է «Ամենախելացին» հաղորդաշարը: Սա այն եզակի հաղորդումներից է, որը մեծ հաճույքով կարելի է նայել: Շատ բաներ սովորել: հույս ունեմ այս հաղորդումը շարունակական կլինի, որովհետև այն երեխաները, որոնք դպրոցում լավ չեն սովորում կամ ուսման հանդեպ անտարբեր են՝ տեսնելով այս հաղորդումը կմոտիվացվեն և կսկսեն դպրոցում ավելի ուշադիր լինել իրենց դասերին:
Երեկ լուր տարածվեց, որ ԲՀԿ նորընտիր նախագահի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Քաղաքականությունը քաղաքականություն, բայց մարդու առողջությունը կարևոր բան է: Առողջություն եմ մաղթում տիկին Զոհրաբյանին: Ամուր եղեք, եվրոպա տեղ դեռ Հայաստան պետք է պաշտպանեք:
Ներքին քաղաքական դաշտը մահացել է կամ էլ ՏԻՄ ընտրությունների տեսքով խռխռում է: Չնայած որ մի քիչ խորանում ես քաղաքական դաշտ չի եղել: «Ամեն մարդ իրա դարդին՝ինչպես ուռին ու բարդին» իրավիճակներում, մենք ուղղակի ասել ենք,թե տեսեք ինչ քաղաքական դաշտ ունենք: Իրականում հիմա ավելի ընդգծված է դարձել մարդկանց մեկուսացումն ու վերջ:
Էդգար Խաչատրյան