Քաղաքականությունը քաղաքականության չափերում պահպանեք
Երեկ տեղեկացա, որ ԼՏՊ-ն վիրահատվել է ու առողջական լուրջ խնդիրներ ունի: Առողջություն եմ մաղթում Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրա վարած քաղաքականությունը որքան ուզում եք քննադատեք, նրա քայլերը՝ նույնպես, նրան՝ նույնպես, բայց երբ հարցը հասնում է առողջությանը, որը կարող է մահացու լինել, մահվանը և առհասարակ այնպիսի բաներին, որոնք կարող են պատահել յուրաքանչյուրի հետ և յուրաքանչյուրի կյանքում անխուսափելի են, ինչպես մահը, փորձեք մնալ սահմաններում ու մի անցեք այն նուրբ կետը, որը բաժանում է գռեհիկությունը մարդկային կյանքից:
Արազ Օզբիլիսի Բեշիկթաշ տեղափոխվելը տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Ոմանք պաշտպանում են, մի մասը նրան համարում է ազգի դավաճան: Հարց, ինչո՞ւ ազգի դավաճան չանվանեցիք Անթալիայում հանգստացող պատգամավորին, ինչո՞ւ ազգի դավաճան չեք համարում թուրքական հագուստ կրողներին և պամիդոր ուտեղներին: Թողենք հանգիստ Արազին ու զբաղվենք մեր ֆուտբոլային ներքին խնդիրներով որոնց ծայրը չի երևում:
Շուշանիկ Բախշյանը նախ բերման ենթարկվեց, ապա ազատ արձակվեց: ՀՀ օրենսգրքում կա կետ, որով եթե դատարանը հիմնավորված է գտնում, որ մեղադրվողը փախուստի չի դիմի նրան ազատ են արձակում: Քանի-որ հանրային հետաքրքրությունը մեծ է, ճիշտ կլիներ հանրությանն էլ տեղյակ պահել ի՞նչ հիմքով եք հավատացել, որ փախուստի չի դիմի: Մի խոսքով այս գործը պետք է նախադեպ դառնա բոլորի համար ու Մերիի մահվան մեջ մեղավորները պետք է պատժվեն: Ծածկադմփոց անել չի ստացվի՝ ոչ ոք չի քնում ու ուշի ուշով հետևում է: Հազար ասեցի դիմակ կրեք խոզի գրիպը բոլորին է կպնում...
Էդգար Խաչատրյան