Մեկը բարի մարդ էր: Տեսավ նա, որ մարդիկ վատ են ապրում, հատկապես միմյանց հետ, և որոշեց օգնել: Մանրուքների հետևից չընկնելով՝ միանգամից դիմեց Ստեղծողին.
-Աստված,-ասում է,-իբր ուզում եմ բարերարություն անեմ մարդկությանը:
Իսկ Աստված պատասխանեց, որ դեմ չէ:
Ոգեշնչվեց բարերարը՝ Աստված նրա՛ կողմից է: Բայ նրան թվաց, որ դա քիչ է: Չէ, լավ է, որ դեմ չէ, սակայն լավ կլիներ օգներ: Մի միտք ունեմ:
-Միայն մե՞կը,-հարցրեց Ստեղծողը:
-Բայց ինչպիսի՛,-պատասխանեց նա,-գնահատիր:
ԵՎ սկսեց շարադրել այն: Ըստ նրա ստացվում էր՝ մարդիկ սխալ են ապրում: Օրենքները ճիշտ չեն, չնայած դրանց էլ չեն հետևում: Կրկին նրա հետ համաձայնվեց Աստված: Մարդը կրկին ուրախացավ՝ նշանակում է ճի՛շտ եմ: Առաջարկեց կրկին հուշատախտակներ ձուլել, ընդ որում այն նույները, որոնք արհամարհում են:
-Ի՞նչ նոր բան կա այստեղ,-զարմացավ Աստված:
-Իսկ դու մինչև վերջ լսիր,-ասաց բարերաը:
-Առաջ գուշակ էր հայտնվում քո կողմից կամ ով ավելի բարձր է Քո ուղերձով, մատնանշումով կամ հորդորումով: ԵՎ ի՞նչ: Հենց մահանում էր բանբերը՝ միանգամից մոռանում էին բառերը, որ նա բերել էր: Նմանների մի մասին նույնիսկ ետ էին ուղարկում դեռ ողջ ժամանակ: «Գնա,-ասում էին,-մեզնից...Ալլահի մոտ» Դրա հետ միասին, բանբերները նույնպիսի մարդիկ են՝ իրենց թուլություններով: Աղավաղում էին նրանք քո բառերը՝ ավելի շատ ցանկանալով փառք և իշխանություն: Լավագույն դեպքում դրանից մնում էր պատմությունը, ինչպես էր մեկը եկել, իսկ նրան չէին լսել, ինչի համար էլ ստացան վերջում: Հետո պատմությունը կրկնվում էր: Առաջարկում եմ պարզապես յուրաքանչյուրի գլխում արգելքներ մեխել, որպեսզի չկարողանան մտածել անցնել դրանց վրայով:
Աստված գլուխը շարժեց:
-Մեծամասամբ հենց չմտածելով են վատ վարվում: Նրան, ովքեր մտածում են, հաճախ «մտադրվում են» և ավելի վատ մի բան: Ինձ մոտ միայն հրեշտակները իրենցը չեն առաջարկի և չեն անի: Բայց նրանք անզանազանելի են ինչպես երկվորյակները, և ձանձրալի է նրանց հետ: ԵՎ էլի մի բան՝ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նրան, ինչ իրենց առաջարկում են, այլ նրան, թե ով է առաջարկում: Այնպես որ առանց բանբերների մի չի ստացվի:
ԵՎ հարցնում է.
-Չե՞ս ցանկանում այդ դերը:
Նա մտածեց և ասաց.
-Ես գործին օգուտ տալու համար եմ, այլ ոչ թե, որ հեթական պատմության մեջ մնամ: Միթե՞ այլ եղանակ չկա:
-Կա,-պատասխանեց Աստված,-ինքդ վարվիր այնպես, ինչպես ուզում էիր սովորեցնել:Միգուցե ինչ-որ մեկին գրավի քո օրինակը:
-Շատերի՞ն,-կասկածեց բարերաը,-միգուցե՞ էլի ինչ-որ բան կարելի է ձեռնարկել:
-Դե, այնպես չէ, որ կարելի է,-քմծիծաց տվեց Աստված,-սակայն դա շատ ավելի էֆեկտիվ է աշխատում:
Շատ հետաքրքրվեց մարդը.
-Ի՞նչ եղանակ է:
-գիտես ինչպես...այնպես է ստացվել, որ երկրագնդի մասով կա մեկ ուրիշը: ԵՎ նա գիտի իր գործը:
-Տեր,-վախեցավ բարերաը,-դու ինձ նրա՞ մոտ ես ուղարկում:
-Ոչ, իհարկե: Պարզապես քեզ հետաքրքիր էր, թե այստեղ ինչն է լավ աշխատում:
Ալեքսանդր Բելլից
Քրիստիան Շլոե "Գիշերվա արարիչները"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան